Ամեն տարի Նոր տարուն նախապատրաստվելիս անպայման պետք է հաշվի առնել տարվա խորհրդանիշը։
Այս տարի այն փափլիկ Սեւ ջրային նապաստակն է (կատուն)։ Հետեւաբար՝ տարվա գույներն են
սևը
մոխրագույնը
երկնագույնը
վարդագույնը
սպիտակը
2023-ի գունային գամման Կենդանակերպի նշանների համար
Խոյ- գազարագույն, կարելի է նաեւ կարմիր
Ցուլ- կանաչի երանգներ
Երկվորյակներ- դեղինի երանգներ
Խեցգետին- երկնագույն կամ մոխրագույն երանգներ
Առյուծ- դեղին, ոսկեգույն, վարդագույն համադրություններ
Կույս- կանաչ, կաթնային, երկնագույն, շագանակագույն
Կշեռք- երկնագույնի եւ ծովային ալիքի պաստելային համադրություն
Կարիճ- սեւ կամ մանուշակագույն
Աղեղնավոր- փիրուզագույն կամ մանուշակագույն
Այծեղջյուր- շագանակագույն կամ դրա երանգները
Ջրհոս- երկնագույն, արծաթագույն, նարդոսի, անանուխի կամ խոր սև երանգներ
Ձկներ- մանուշակագույն կամ դրա երանգները։
Նոր տարվա` 2023-ի հովանավորը (Սեւ ջրային նապաստակ) սիրում է ընտանիքը: Նա սիրում է խաղաղություն և հանգստություն, կյանքի չափված ընթացք, ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ: Ուստի 2023-ի դիմավորումը պետք է պլանավորել՝ ելնելով Սեւ ջրային ճագարի նախասիրություններից։
Բնակարանը պետք է զարդարել մեղմ գույներով` մուգ կապույտի, կանաչի պաստելային երանգներ, ոսկեգույն, կակաոյի գույն։
Գլխավոր ատրիբուտը` տոնածառը Ճագարը խորհուրդ է տալիս զարդարել սեւը կապույտի եւ երկնագույնի համադրությամբ գույներով, չմոռանալով, որ 2023-ին ավելի նորաձեւ է մինիմալիզմը։
Ճագարը բուսական ուտելիքներ է սիրում, հետեւաբար տոնական սեղանին պարտադիր պետք է լինեն
կանաչեղեն
թարմ մրգեր
թեթեւ բանջարեղենային աղանդերներ
օրիգինալ դիզայնով նախուտեստներ
Յուղոտ և ծանրամարս մթերքներին կփոխարինեն ձկան և ծովամթերքի ուտեստները, թռչնի մսից պատրաստված ուտեստները, քանի որ տարին նաեւ Կատվի տարի է:
Սև ջրային ճագարի տարին լինում է վաթսուն տարին մեկ անգամ: Ըստ աստղագուշակների՝ տարվա բնութագրերը կրկնում են կենդանու փոսերը։ Ճագարը (կամ կատուն) փափուկ, քնքուշ և նուրբ արարած է: Նա ի վիճակի չէ լուրջ վնաս պատճառել։
Տարին խոստանում է բավականին կայուն լինել։ Խոշոր տնտեսական ճգնաժամերը, ամենայն հավանականությամբ, կշրջանցեն մեզ։ Չպետք է ծրագրել վիթխարի իրադարձություններ մեկ տարվա ընթացքում, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը։ Ավելի լավ է այն անցկացնել բավականին սովորական, որքան էլ որ տարօրինակ հնչի։ Ո՛չ Կատուն, ո՛չ Ճագարը չեն սիրում կտրուկ շարժումներ։
Իսկ ամուսնության համար ժամանակը բավականին բարենպաստ է։ Տարվա տերը կգնահատի ընտանիքը:
Հիշեք, ինչ էլ որ ձեռնարկեք այս տարի, կարևոր է պահպանել չափի և արժանապատվության զգացումը:
Ճագարի տարին խոստանում է բարություն, սիրավեպ, շփում, ընտանեկան երջանկություն։ Կարծիք կա, որ այս տարի ընտանեկան կոնֆլիկտներն ու սիրելի մարդկանց հետ վեճերը կշրջանցվեն։ Իսկ տունը կդառնա լիքը թաս. տանը` հատուկ ուշադրություն։ Քանի որ Ճագարը ընտանիքասեր է` նրա համար կարեւոր է երկրորդ կեսն ու սերունդը։ Ջուրը շարժունակության և միևնույն ժամանակ փափուկ ուժի խորհրդանիշն է։ Կոնֆլիկտները կարելի է լուծել համոզելու օգնությամբ։
Ճագարի տարին բարենպաստ է ճանապարհորդությունների, նորը բացահայտելու համար։ Արձակուրդը տանը կամ ծանոթ միջավայրում անցկացնելու փոխարեն, զարմացրեք ինքներդ ձեզ և գնացեք նոր վայր։
Այս տարի պետք է փորձեք լուծել բնակարանային խնդիրը. հիմա ճիշտ ժամանակն է։ Նոր տարի աշխատեք մուտք գործել առանց պարտքերի, վարկերի, եւ որ ամենակարեւորն է` առանց նախկին հին վեճերի. հաշտվեք ձեր մտերիմների, ընկերներ-ծանոթների հետ։