Վերջերս հյուրեր ունեինք, մեր ազգականներն էին եկել արտերկրից ու պիտի գիշերեին մեր տանը։ Ընթրիքից հետո գնացի նրանց համար մահճակալները նախապատրաստելու, սակայն անակնկալի եկա։ Պահարանում դրված մաքուր սպիտակեղենից տհաճ հոտ էր գալիս։ Ու դա այն դեպքում, երբ ես մշտապես օգտագործում եմ լվացքի կոնդիցիոներ։
Հյուրերիս համար այլ սպիտակեղեն գտա, իսկ երբ հաջորդ օրը սկեսուրիս պատմեցի պատահածի մասին, նա ասաց, որ շատ հեշտ է խնդրից ազատվելը։
Քացախը փորձված միջոց է
Սովորական սեղանի քացախը, որը կա գրեթե բոլորի խոհանոցում, կարող է հեռացնլ անկողնային պարագաների տհաճ հոտը։ Կոնդիցիոների չափիչ բաժակի մեջ քացախ լցրեք ու ավելացրեք լվացքի մեքենայի մեջ՝ փոշու համար նախատեսված հատվածում։ Սա կօգնի ոչ միայն ազատվել սպիտակեղենի տհաճ հոտից, այլև կթարմացնի գործվածքի գույնը։ Ի դեպ, մեր տատիկները նույնպես սավանները լվանում էին քացախի լուծույթով։
Սոդա
Եվս մի միջոց, որը միշտ կա ձեռքի տակ։ Լվացքի մեքենայի մեջ գցեք սպիտակեղենը և ավելացրեք 1 բաժակ սոդա՝ անմիջապես թմբուկի մեջ։ Իսկ հետո լվացեք սովորականի նման։ Այդ կերպ կթարմացնեք սպիտակեղենը, նաև կազատվեք հին ներծծված բծերից։ Կարող եք միացնել լրացուցիչ պարզաջրելու ռեժիմ, եթե մնացել են սոդայի սպիտակ հետքեր։