Չգիտեմ սիրահարվել եմ, թե՞ այսպիսի ամուսնու կողքին բոլոր տղամարդիկ ինձ ասպետներ են թվում

Ես ամուսնացել եմ 8 տարի առաջ և մենք արդեն երկու երեխա ունենք: Ես դեռ չեմ աշխատում, երկրորդ երեխաս նոր է սկսել մանկապարտեզ հաճախել։ Ամուսինս այնպիսի աշխատանք ունի, որ հաճախ է գործուղումների գնում, գործնականում երբեք տանը չի լինում, ես զբաղվում եմ ոչ միայն երեխաների խնամքով, այլև տան ամբողջ հոգսով։ Նույնիսկ երբ նա տանն է, մեր շփումը նվազագույնի է հասնում, քանի որ անընդհատ հեռախոսով է զբաղված։

Վերջերս բնակարան գնեցինք ու սկսեցինք վերանորոգել, բայց ամեն ինչ ինքս պետք է անեի։ Վերանորոգման բրիգադ վարձեցի, աշխատողները շատ էին, բայց գլխավոր վարպետը միշտ նույնն էր։ Նա ինձ շատ էր օգնում, ամեն ինչ բացատրում էր, գնում անհրաժեշտ նյութերը, շատ լավ վերահսկում էր աշխատողներին։ Եվ նույնիսկ երբ վերանորոգումն ավարտվեց, ես էլի երբեմն դիմում էի նրան օգնության և խորհուրդների համար։

Եվ մի պահ նա պարզապես խոստովանեց, որ զգացմունքներ ունի իմ հանդեպ։ Բայց մեր հարաբերությունները սկզբից էլ գործնական են եղել, ես միշտ վճարում եմ նրան ցանկացած աշխատանքի համար: Երեխաները միշտ ինձ հետ են եղել և ես նույնիսկ միտք չեմ ունեցել հանդիպել նրա հետ առանձին:

Խոստովանությունից հետո ես դադարեցրեցի նրա հետ բոլոր հարաբերությունները, դադարեցի կապվել նրա հետ, չնայած այդ ամենը ծանր էր նստել հոգուս վրա։ Եկավ մի պահ, որ տանն ունեի տղամարդու օգնության կարիք։ Ես հեռախոսով ամուսնուս ասացի, որ ինձ օգնություն է պետք և նա ասաց, որ դիմեմ մեր տունը վերանորոգող վարպետին, իսկ ես հիմարաբար նրան ասեցի ողջ ճշմարտությունը։

Գուցե ցանկանում էի մի փոքր խանդ առաջացնել նրա մեջ։ Մեր հարաբերություններում ամեն ինչ սառել է, ամուսինս ինձ նվերներ չի տալիս, այն ամենն, ինչ ես անում եմ նրա համար միևնույն է։ Երբ նա գալիս է գործուղումից, սկզբում ամեն ինչ լավ է, բայց հետո սկսում է ինչ-որ բանից դժգոհ լինել, սխալներ է գտնում երեխաների ու իմ արարքների մեջ, սկսում է ակտիվորեն դաստիարակել նրանց՝ միասին ընտանեկան ժամանակ անցկացնելու փոխարեն։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: