Չգիտեմ թե ինչ ընտրեմ՝ ընտանիք և երջանկություն, թե՞ պարտականություններ ծնողներիս հանդեպ

Հայրիկս հիվանդացավ, նա լեռնագնացության սպորտի վարպետ էր, իսկ մայրիկս նույնպես հետ չէր մնում նրանից։ Նրանք միշտ ակտիվ էին, կյանքով լեցուն, երբեք հիվանդանոց չէին ընկել և չէին դժգոհում իրենց առողջական վիճակից։ Եվ ես կարծում էի, որ միշտ այսպես է լինելու։ Բայց մոտ մեկ տարի առաջ հորս մոտ սկսեց զարգանալ մի հիվանդություն, որը կոչվում էր աթերոստրոֆիկ սկլերոզ:

Պարզ ասած, դա անբուժելի, անկանխատեսելի հիվանդություն է, երբ ամբողջ մարմնի նյարդերը կամաց-կամաց մեռնում են։ Բայց բացի այն խնդրից, որ հայրս ծանր հիվանդ է, մեկ այլ խնդիր էլ այն է, որ ես պետք է հեռանայի երկրից։ Ամուսինս երկար ժամանակ սպասում էր աշխատանքի նոր վայրի փոփոխության պայմանագրին և այժմ նրա երազանքն իրականացել է։

Մայրիկս չի ուզում ինձ հասկանալ, նա կարծում է, որ հորս և ամուսնուս միջև ես երկրորդ տարբերակն եմ ընտրում։ Երբ ասում եմ, որ նա իմ երեխաների հայրն է, մայրս չի ուզում լսել ինձ։ Խոստանում եմ նրան, որ ցանկացած նյութական օգնություն կցուցաբերեմ և կվճարեմ բուժքրոջ համար, բայց նրա կողմից միայն կոպիտ վերաբերմունքի եմ արժանանում։ Նա կարծում է, որ մենք (ես ու երեխաներս) պետք է տեղափոխվենք նրանց տուն և ապրենք այնտեղ։ Ամեն դեպքում փորձեցի ամուսնուս հետ քննարկել այս հարցը։

Նա կարծում է, որ մենք պետք է տեղավորվենք այլ քաղաք, երեխաներին ընդունենք նոր դպրոց և եթե ամեն ինչ լավ լինի այդ ժամանակ ես կարող եմ ավելի հաճախ այցելել ծնողներիս։ Նա այլ տարբերակներ չի տեսնում։ Բայց սա մորս սրտով չէ, ասում է, որ ուզում եմ փախչել ու իրեն ու  հիվանդ հորս այստեղ մենակ թողնեմ։ Մայրս համաձայն է անգամ նրան, որ ես ամուսնալուծվեմ։ Ես ուզում եմ ունենալ իմ սեփական կյանքի փորձը, իմ սեփական ընտանիքը և չեմ ուզում ողջ կյանքում մնալ ծնողներիս տանը: Ոչ մի կերպ չեմ կարողանում այս իրավիճակից ելք գտնել։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: