Որդիս դադարել է շփվել ինձ հետ, քանի որ ես հրաժարվել եմ նրա համար վարկ վերցնել․ Ես թոշակառու եմ և չեմ կարող նրա փոխարեն վճարել այդ մեծ գումարը

Տղաս ամուսնացել է 9 տարի առաջ։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա սկսեց զբաղվել բիզնեսով, սական ամեն բան անհաջող ավարտվեց։ Նրանք բնակարան գնեցին, որի վերանորոգման համար գումար էր պետք. Տղայիս խնդրանքով ես վարկ վերցրեցի, որն ինձ համար շատ մեծ գումար էր։ Վճարեցի 5 տարվա ընթացքում։

Հետո վերցրեցի վարկային քարտեր, որոնցից նա կանխիկ գումար էր հանում, ես մեկ-երկու տարվա ընթացքում դա ևս վճարեցի։ Ես հերթափոխով աշխատում էի գործարանում։ Արդեն 5 տարի է թոշակառու եմ, բայց նույն շորթումները որդուս կողմից, իհարկե շարունակվում են՝ այն էլ անվերադարձ։ Իսկ երբ նրանց որդին ծնվեց, պահանջներն էլ ավելի շատացան։

Միաժամանակ նրանք գնում են Եգիպտոս՝ հանգստանալու, հետո՝ Էմիրություններ։ Այս ամառ նա ինձ խնդրեց տրամադրել վարկային քարտ 400,000 սահմանաչափով (մետաղական պրոֆիլներ պատրաստող մեքենայի գնման համար): Ասաց որ արդեն բազմաթիվ պատվերներ ունի, և դա իրեն թույլ կտա փակել իր հսկայական պարտքերը։ Նա նաև ասաց, որ երկու ամսից կվերադարձնի այդ գումարը։

Հիմա ես սթրեսային իրավիճակում եմ, քանի որ բանկին պարտքս արդեն 450.000 է՝ կանխիկացման բարձր տոկոսներով։ Անհնար է, որ ես թոշակովս նման պարտք կարողանամ փակել։ Մինչ ամուսնությունը նա շատ բարի էր, միշտ փորձում էր օգնել ինձ։ Ինը տարվա ամուսնության ընթացքում նա անճանաչելիորեն փոխվել է, և ինձ հետ վարվել է այնպես, ինչպես խաբեբաներն են անում անծանոթ մարդկանց հետ:

Նա պաշտում է որդուն և ի ծնե նրա հետ է օր ու գիշեր։ Իսկ կինը՝ կա՛մ ֆիթնեսում է, կա՛մ լողավազանում, կա՛մ ընկերների հետ մեկնում է հանգստի: Նրանք, ում նա խաբել է, այլևս նրան գումար չեն տալիս, քանի որ գիտեն, որ նա չի վերադարձնի։ Նա ինձ ուղարկում էր թոռանս լուսանկարը միայն այն դեպքում, եթե գումար է պետք, իսկ հետո ոչ մի զանգ, ոչ մի հաղորդագրություն մինչև հաջորդ շորթումը:

Իսկ հիմա հարաբերությունների լիակատար խզում է և հսկայական պարտքեր, որը ես եմ վճարում։ Ես չեմ մտել նրանց կյանք, և մենք ապրում ենք տարբեր քաղաքներում: Հենց սկզբից հարսս չի ցանկացել շփվել ինձ հետ։ Չնայած այն հանգամանքին, որ տղաս ինձ վարկի հետ կապված անելանելի դրության մեջ է դրել, ինձ համար ավելի վատ է մեր հարաբերությունների խզումը։ Բայց ես որոշել եմ այլևս չզանգել և չգրել նրան։ Ես ինչ-որ կերպ կփակեմ այդ պարտքը և կապրեմ իմ սեփական կյանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: