Ծնողները նկարեցին իրենց երեխային, ում քունը վերջին ուժերով հսկում է շան ձագուկը։ Ավելի քան 80 միլիոն մարդ դիտել է այս տեսանյութը, որտեղ ձագուկը պայքարում է քնի դեմ, բայց պահպանում է իր փոքրիկ տիրոջը։ Ինչպես խոստովանում են տերերը, Քալլին իրենց երբևէ ունեցած ամենագեղեցիկ շունն է:
Տեսանյութի կադրերում ձագուկը դեռ բավականին փոքր է, բայց նա արդեն զգում է իր պատասխանատվությունը փոքրիկ տիրոջ հանդեպ։ Եվ, թեև շան աչքերը հոգնածությունից ուղղակի կպչում են իրար, նա փորձում է չքնել և ի վերջո դեմքը դնում է երեխայի գլխին, բայց չի քնում։ Սա իսկապես շատ բարի ու գեղեցիկ տեսանյութ է, որը դիտել են միլիոնավոր մարդիկ։