Նկատեցի կնոջս անծանոթ ճանապարհով քայլելիս ու հետևեցի նրան․․․Ես նման բան չէի սպասում

Նկատեցի կնոջս անծանոթ ճանապարհով քայլելիս ու հետևեցի նրան․․․Ես նման բան չէի սպասում

Այս պատմությունը տեղի է ունեցել մոտ 20 տարի առաջ։ Ես լիովին գոհ էի իմ կյանքից, ունեի գեղեցկուհի կին, երկու հրաշք առողջ
երեխաներ, սիրելի աշխատանք, ոչ մի բանի պակաս չունեինք, էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։Ինձ թվում էր, որ ես
բոլորովին խանդոտ չեմ։ Մասնագիտությամբ վարորդ եմ, ուր ասես, որ չեմ եղել, տանից բացակայել եմ օրեր շարունակ, բայց երբեք
չեմ խանդել կնոջս և կասկածներ չեմ ունեցել։

Ուղևորություններից մեկն ինձ համար եղավ ճակատագրական։ Ես ենթարկվեցի ավտովթարի, մեքենաս գլորվեց ձորը․․․ես հրաշքով
ողջ մնացի։ Դրանից հետո շատ երկար բուժվեցի, բայց տրավմաները ինձ թուլացրել էին։Երբ վերջապես վերադարձա տուն, զգացի,
որ կինս իմ հանդեպ սառել է, ինձ թվում էր, դա խղճահարությունից է։

Տնօրենս ինձ ավելի թեթև աշխա տանք տվեց։ Տեսնում էր, որ մի քիչ քայ լում եմ, մոտս հևոց է սկսվում։ Մի օր էլ ինձ շատ վատ զգա-
ցի, խնդրեցի շուտ գնալ տուն։ Հասա շենքի մոտ, տեսնում եմ կինս տանից դուրս է եկել միայն ակ և ուրախ քայ լում է ինձ անծանոթ
ուղղությամբ։ Այնքան տխրեցի, վստահ էի, որ սիրեկան ունի․․․մի վարկյանում հազարավոր մտքեր անցան գլխումս․ մինչև առողջ ես,
պետք ես, լավն ես, հենց թուլացար, արդեն դավաճանում են․․․

Մի կերպ զսպելով ինձ՝ որոշեցի հետևել կնոջս։ Նաև բացահայտեցի, որ սարսափելի խանդոտ եմ։Զգույշ քայլում եմ նրա հետևից, իսկ
ներսումս ամեն ինչ եռում է։ Մեկ էլ տեսնում եմ, որ կինս կանգ առա վ եկեղե ցու դիմաց, խաչակ նքվեց և ներս մտավ։ Ես էլ աննկատ
մտա, թաքնվեցի պատի հետևում։ Հանկարծ լսում եմ, որ նա մոմ վառելու ընթացքում կիսաձայն աղոթում է, Աստծուց առողջություն
է խնդրում․․․ինձ համար։

Երդվում եմ, ես այդ պահին պատ րաստ էի ամոթից մտնել գետինը։Այլևս չդիմ ացա․․․մոտեցա կնոջս և ամուր գրկեցի․․․տեսնում եմ,
աչքերից արցունքներ են հոսում։ Ամբողջ ճանա պարհին ներողություն էի խնդրում, որ նման բան է անցել մտքովս, իսկ կինս ներեց․․․
նա ինձ միշտ ներում է։ Չեմ ասի, որ դրանից հետո մեզ մոտ միշտ հարթ է եղել ամեն ինչ․ եղել են վե ճեր, եղել են նաև ուրախ օրեր։
Բայց մենք մնացել ենք անբաժան և հավատարիմ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: