Սուպատրա Սասուֆան անունով մի աղջիկ ուշադրության կենտրոնում էր, երբ նրա լուսանկարը հայտնվեց համացանցում և արագ տարածվեց: Սուպատրան դարձավ Գինեսի ռեկորդների գրքի գրեթե ամենաերիտասարդ մասնակիցը, բայց ոչ տաղանդի կամ որևէ ունակության պատճառով, այլ նրա դեմքի և մարմնի վրա մեծ քանակությամբ մազերի շնորհիվ:
Աղջկա ծնողները երկար ժամանակ փորձել են պայքարել այս հիվանդության դեմ, բայց ոչինչ չի օգնել: Չկան դեղամիջոցներ, որոնք կարող են կանգնեցնել մազերի աճը, իսկ լազերային էպիլյացիայից հետո Սուպատրայի մազերը դարձել են ավելի շատ ու կոշտ:
Սուպատրային դպրոցում հաճախ էին ծաղրում իր մազերի պատճառով, բայց նա կարողանում էր գտնել ընկերներ, ովքեր շատ լավ էին վերաբերվում իրեն: Ի դեպ, աղջիկը նույնիսկ կարողացավ հոգու ընկեր գտնել, որի հետ համատեղ նկարներն արդեն հայտնվել են համացանցում: Այնուամենայնիվ, արտաքին տեսքը պահպանելու համար Սուպատրան ստիպված է պարբերաբար սափրել դեմքը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն