Այն մարդիկ, ովքեր սեփական փորձից գիտեն, թե ինչ է նշանակում քաղցկեղ, դժվար ու ծանր օրեր են ապրում։ Ու այդ ժամանակ հարազատներն անում են ամեն բան, որպեսզի գունավորեն նրանց վերջին օրերը, եթե բուժումը դրական ազդեցություն չի թողնում։ Ու այս աղջիկները ջանացել են հանուն հայրիկի։
ԱՄՆ զինված ուժերի նախկին աշխատակից Ուիլլի Շելթոնը մեծ երազանք ուներ․ նա անհամբեր սպասում էր, թե երբ է իր 7 աղջիկներին ուղեկցելու խորանի մոտ։ Ի դեպ, աղջիկներից ոմանք ընտանիքում էին ծնվել, ոմանք էլ որդեգրված էին։
Ու երբ տղամարդու մոտ քաղցկեղ ախտորոշվեց, նրա երազանքի իրականացումը վտանգի տակ հայտնվեց։
Ցավալին այն էր, որ Ուիլլիի մոտ քաղցկեղի վերջին փուլն էր։ Նման դեպքերում բժիշկներն անզոր են։
Աղջիկներն՝ իմանալով հոր հիվանդության մասին, որոշեցին կատարել նրա բաղձալի երազանքը։ Նրանք պայմանավորվեցին հիվանդանոցի, լուսանկարչական ստուդիայի և հարսանեկան գործակալության հետ, ու արդյունքում կազմակերպեցին հարսանեկան արարողություն։
Պարոն Շելթոնից ամեն ինչ գաղտնի էր պահվում։ Նրա կինը պատմել է ԶԼՄ-ներին, որ ամուսնու մտքով անգամ չէր անցնցում, որ ընտանիքը նման բան է պլանավորել։
Թեպետ բոլորի համար հարսանեկան զգեստներ գտնելն այնքան էլ հեշտ չէր, այնուամենայնիվ, գեղեցկուհիները ջանք չխնայեցին՝ հորն ուրախացնելու համար։
Այս օրը Ուիլլին նույնիսկ կարողացավ ոտքի կանգնել, որպեսզի լուսանկարվի հարսիկների հետ։
Ցավոք, արարողությունից երկու շաբաթ անց բազմազավակ հայրիկի սիրտը կանգ առավ․․․ Ու աղջիկների համար այս նկարներն ամենաթանկ հուշերից մեկն են։
Նյութը պատրաստեց Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը