Հարսանիքից մի օր առաջ աղջկաս ասեցի, որ հարսանիքի համար մի կոպեկ չեմ տալու, թող իրա գլխի ճարը տենա

Ես մեծացրել եմ խորթ աղջկաս հարազատ աղջկա պես, ամեն ինչ արել եմ իրա համար: լավ ուսում ա ստացել, ու ես վճարել եմ ուսման վարձը: Լավ հագելա, կերել ա, շատերը իսկի իրանց հարազատ էրեխեքի համար չեն անում էդքան բան:Իրա հարազատ հերը մի կոպեկ չի ծախսել իրա համար: Մի օր էլ էկավ ասեց, որ ընկեր ունի ու ուզում են ամուսնանան: Ես էլ ասեցի, որ ճոխ հարսանիք եմ անելու: Սկսեցինք պատրաստվել:

Կնգաս ցուցակ տվեցի, իմ կողմից մի 20 հոգի ուզում էի հրավիրեի: Մեր ու աղջիկ ասեցին սաղ կանեն:Էրեկ գործից տուն եմ գնում ու տեսա մոտիկ ընկերոջս: Պարզվեց, որ իրան հրավիրատոմս չեն ուղարկել: Գնացի տուն ու տենամ տունը հավաքված քեֆ են անում: Փեսու ընտանիքը ու կնգաս նախկին մարդը նստած խմում են: Ինձ էլ մի բերան չեն ասել: Ասեցի իրանց ուրախությունը չհարամեմ:

Վերցրի բաժակը, խմեցի ու ասեցի, որ ազատեն տունս: Կնիկս շշմած նայում էր: Ասեցի ըտենց մի նայի, վերցրու աղջկադ ու գնացեք իմ տնից: Հետո էլ ավելացրի, որ ոչ մի կոպեկ չեմ տալու հարսանիքի համար, ոնց ուզում են, թող անեն: Ափսոս մեքենաս, որ ծախեցի 20 000 դոլարով, որ ճոխ հարսանիք անեմ:Հասկացա, որ մոր ու աղջկա համար ընդամենը բանկոմատ եմ էղել: Ընկերներս ասեցին, որ ճիշտ եմ արել, շուտվանից պտի դրանց քշեի իմ կյանքից:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: