Կինը որոշեց որդեգրել կույր աղջնակի և այդ պատճառով ամուսինը լքեց նրան․ Մեկ տարի անց գթասիրտ կնոջը մի մեծ անակնկալ
էր սպասվում․․․Աննան պառկած էր անկողնու մեջ և չէր կարողանում քնել:Կողքին հանգիստ խռմփացնում էր ամուսինը: Աննան չէր
դադարում մտածել փոքր աղջնակի մասին, որին առաջին անգամ մի շաբաթ առաջ էր տեսել:Նիհարիկ ձեռքեր,քնքուշ դիմագծեր և…
չտեսնող աչքեր…
Աննան ուներ երկու որդի. մեկը՝ 14, մյուսը՝ 16 տարեկան: Երկար տարիներ ամուսինները երազում էին աղջիկ ունենալու մասին, սա-
կայն բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր. կինն այլևս չի կարող հղիանալ:Դա երկրորդ հղիության ժամանակ առաջացած բար-
դությունների հետևանքն էր:Վերջին երկու տարվա ընթացքում Աննան համոզում էր ամուսնուն մանկատնից աղջիկ որդեգրել, սա-
կայն դա Արմենի սրտով չէր:Վերջապես, կինը հասավ նպատակին, և հենց այդ օրն էլ ծանոթացավ փոքրիկ Անիի հետ…
-Դուք հասկանու՞մ եք, որ երեխան 95%-ով կույր է, — ասում էր մանկատան տնօրենը:
-Աննա,նա մեզ համար բեռ կդառնա,ամբողջ կյանքում պիտի մեր խնամքի տակ լինի…
Չնայած այդ ամենին՝ Աննան 4 ամիս անց տուն բերեց փոքրիկ Անիին:Երեխան շատ թույլ էր,դեռ մի հիվանդությունից չապաքինված,
կրկին հիվանդանում էր:Ամուսինը չդիմացավ այդ ամենին և հեռացավ ընտանիքից:Ի վերջո, Աննայի ջանքերն ապարդյուն չանցան:
Փոքրիկն այնքան կազդուրվեց, որ բժիշկները թույլ տվեցին վիրահատություն կատարել:
-Վիրահատության արդյունքները կարող ենք իմանալ միայն վիրակապերը հանելուց հետո:Եկավ ճակատագրական օրը. Աննան ամ-
բողջ մարմնով դողում էր, երբ բուժքույրը քանդում էր բինտերը: Աննան մոտեցավ երեխային և նայեց նրա աչքերի մեջ.փոքրիկ Անին
գլուխը պտտեց և հայացքը ֆիքսեց հենց մոր հայացքի վրա…Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ բոլոր դժվարություններն ու տառ-
ապանքներն արժեր անցնել՝ միայն այս պահն ապրելու համար:Այսօր Անին լիարժեք երեխա է, շատ կապված է եղբայրների հետ, ով-
քեր քրոջ համար ոչինչ չեն խնայում: