10 րոպեում պատրաստվող ամենահեշտ, բայց ամենաախորժելի աղցաններից մեկը, որը խնայում է ճաշի կամ ընթրիքի պատրաստման ժամանակը: Այս աղցանն այնքան լավն է, որ կարելի է մատուցել անգամ տոնական սեղանին։ Ստացվում է անչափ համեղ, ախորժելի և անուշաբույր։
Աղցանի պատրաստման համար անհրաժշտ են հետևյալ բաղադրիչները
150 գ խոզապուխտ կամ խաշած երշիկ,
4 խաշած ձու,
100 գ կոշտ պանիր,
2 թարմ լոլիկ (300 գ),
150 գ պահածոյացված ոլոռ,
80-100 գ մայոնեզ կամ թթվասեր,
2-3 պճեղ սխտոր։
Այս համեղ աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ և իդեալական կլինի ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն