Ի՞նչ են նշանակում երազները, որոնց մեջ հայտնվում են կոնկրետ մարդիկ: Կոնկրետ մեկի մասին երազներն ունեն տարբեր նշանակություններ: Ամենատարածված և հավանական պատճառն այն է, որ քնելիս մտածել եք նրա մասին: Ձեր ենթագիտակցությունն արտահայտվում է երազներում: Միայն թե երազը կարող է վերաբերել նաև կյանքի որոշակի ասպեկտների: Երազ մեկի մասին, ով ձեզ դուր է գալիս` Նման երազը ցույց է տալիս ձեր սիրահարվածության աստիճանը:
Եթե երազում նա պատասխանում է ձեր զգացմունքներին, ուրեմն՝ դուք ինքնավստահ եք, կարողանում եք ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Եվ ընդհակառակը. եթե նա մերժում է ձեզ, ուրեմն՝ դուք թերագնահատում եք ձեզ, ունեք կոմպլեքսներ: Ամուսնու, կնոջ կամ զուգընկերոջ մասին․ Այսպիսի երազնորն անմիջականորոն կապված են ձեր կապի ամրության հետ: Եթե ձեզ սիրված եք զգում և գոհ եք հարաբերություններից,
կտեսնեք ռոմանտիկ երազներ, իսկ հակառակ դեպքում՝ դավաճանություններ, վեճեր: Դավաճանության մասին երազները նաև կարող են արտահայտել ներքին վախերը: Երազ՝ մահացած մարդու մասին` Եթե այդ մարդը ձեզ մտերիմ է եղել, երազը կարող է հանգստացնել ձեզ, փոքր-ինչ ազատել այն ցավից, որ ապրել եք: Նրանք հայտնվում են երազում՝ ձեզ ճիշտ ճանապարհ ցույց տալու, ձեզ հանգստացնելու համար: Կարող են նաև տալ կարևոր ինֆորմացիա: