Ձեզ անհրաժեշտ է․
- վարդ
- կարտոֆիլ
- գայլիկոն
- մեծ ծաղկաման
- հող
- պլաստիկ շիշ
Աճեցման եղանակը․
Ընտրեք այն վարդը, որը ցանկանում եք տնկել: Հեռացրեք բոլոր տերևները, կտրեք բողբոջը և ցողունի մի մասը՝ մոտ 3 սմ, վարդի ցողունը կտրեք 45 աստիճան անկյան տակ։ Վերցրեք կարտոֆիլը և գայլիկոնի միջոցով դրա վրա անցք բացեք, որպեսզի տեղավորվի վարդի ցողունը: Փոսը պետք է փոքր լինի, որպեսզի վարդը չկորցնի իր կայունությունը։
Վերցրեք մեծ ծաղկաման և դրա մեջ հող լցրեք, շերտի հաստությունը պեըք է լինի 5 սմ, ապա դրա մեջ տեղադրեք կարտոֆիլով վարդը։ Կտրեք պլաստիկ շշի ներքևի մասը և ծածկեք վարդի ցողունը վերևից: Այսպես կհասնեք ջերմոցային էֆեկտի։ Այս հնարքը կարելի է անել բոլոր տեսակի վարդերի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն