Ինչպես մաքրել գազօջախի բռնակները շատ պարզ, բայց արդյունավետ միջոցի օգնությամբ

Միջոց 1

Տնային տնտեսուհիների սիրելի մաքրող միջոցը ամոնիակ-անիսոնի կաթիլներն են: Նրանք գործում են ակնթարթորեն և դիմակայում են նույնիսկ խոհանոցի ամենալուրջ բծերին: Ընթացակարգի համար Ձեզ հարկավոր է ատամի խոզանակ, բամբակ և ամոնիակ-անիսոնի կաթիլներ: Հագեք ձեռնոցներ և կաթիլները լցրեք բամբակի վրա և կեղտը մաքրեք դրանով, ապա ատամի խոզանակով:

Միջոց 2

Խմորի սոդան հիանալի է աշխատում թարմ ճարպային բծերը մաքրելու համար: Խոնավ սպունգի վրա լցրեք կերակրի սոդայի և շրջանաձև շարժումներով մաքրեք կեղտոտ բծերը։ Ընդամենը մի քանի րոպեում Դուք կտեսնեք արդյունքը։

Միջոց 3

Ամոնիակը հայտնի է նաև իր մաքրող հատկությամբ: Ջրով նոսրացրեք մոտավորապես 1։1 հարաբերությամբ։ Բամբակը թրջեք լուծույթի մեջ և քսեք աղտոտված հատվածներին։ Ընդամենը 5 րոպեում Դուք կարող եք մաքրել կեղտ ամբողջությամբ։ Այս հրաշալի պրոցեդուրաներից յուրաքանչյուրը խորհուրդ ենք տալիս իրականացնել տոնական օրերին, քանի որ այդ ժամաակ վառարանը ավելի շատ է կեղտոտվում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

Понравилась статья? Поделиться с друзьями: