Խոհանոցը բնակարանի հոտերի էպիկենտրոնն է։ Այստեղից թարմ թխված խմորեղենի և երկար սպասված ընթրիքի բույրերը հասնում են տան այլ սենյակներ։ Բայց հենց այնտեղ են խտացված տարբեր տհաճ հոտեր՝ սառնարանից, լվացարանից, աղբամանից և երբեմն նույնիսկ խոհանոցի պահարաններից:
Իհարկե, նման բույրերը չեն գրգռում ախորժակը և նույնիսկ վանում են։ Խոհանոցի տհաչ հոտերից պետք է ազատվել փուլ առ փուլ՝ առաջին հերթին դեն նետելով այն առաջացնող սնունդը, սպասքը կամ աղտոտվածությունը։ Իսկ ես Ձեզ կասեմ, թե ինչպես կարելի է ազատվել խոհանոցի պահարանների տհաճ հոտից իմպրովիզացված միջոցների օգնությամբ։
Տհաճ հոտերի դեմ պայքարի մեթոդները․
- Նոսրացրեք 1 ճ.գ. քացախ 1 լիտր ջրի մեջ և խոհանոցային պահարանների բոլոր մակերեսները սրբեք այս լուծույթի մեջ թաթախված խոնավ շորով:
- Վերցրեք սովորական սոխը և բաժանեք 4 մասի։ Տեղադրեք դրանք պահարաններում, որոնցից վատ հոտ է գալիս: Բանջարեղենը կկլանի բոլոր տհաճ հոտերը:
- Որպես այլընտրանք, Դուք կարող եք օգտագործել փայտածուխ: Այն կփրկի ոչ միայն տհաճ հոտից, այլև ավելորդ խոնավությունից։
Ինչպես տեսնում եք, տհաճ հոտերի հետ գործ ունենալը շատ պարզ է. Սոխի տարբերակը իդեալական է քաղաքային բնակարանի համար: Փորձեք և համոզվեք ինքներդ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն