Ընտրեք տորթերից մեկը և իմացեք, թե ինչպիսի հանդիպում կցանկանայիք ունենալ։
Տորթ 1.
Դուք սիրում եք արկածներ, ուստի ձանձրալի, չափված ժամադրությունները հաստատ Ձեզ համար չեն: Դուք ցանկանում եք, որ ջենթլմենը Ձեզ տանի նավով զբոսանքի: Հանդիպման ընթացքում Դուք ցանկանում եք հնարավորինս շատ տպավորություններ ստանալ գործողության և ակտիվության մասին: Դուք ցանկանում եք բացահայտել Ձեր բնավորության վայրի կողմերը:
Տորթ 2.
Դուք չեք սիրում ժամադրություն՝ ավանդական եղանակով: Բայց Ձեզ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր կարող են մտածել սահմաններից դուրս և միասին ժամանակ անցկացնել փայլուն գաղափարներով: Դուք սիրում եք ստեղծագործել: Կցանկանայիք, որ հանդիպումը ինքնաբուխ, հետաքրքիր ու անսպասելի լիներ։ Ձեր ընկալմամբ՝ ժամադրությունը զվարճալի և ոչ սովորական պետք է լինի, օրինակ՝ որոնումներ կատարելը, ճամբարը կամ ուրվականներով տուն այցելելը:
Տորթ 3.
Դուք պահպանողական, անկաշկանդ մարդ եք, ով սիրում է լավ հնաոճ ժամադրություններ ավանդական ոճով: Լինի դա ընթրիք, զբոսանք այգում կամ կինո գնալ, Դուք սիրում եք ժամանակ անցկացնել Ձեր զուգընկերոջ հետ և ավելի լավ ճանաչել նրան: Ձեզ համար իդեալական ժամադրությունը հաճելի ու նախապես պլանավորված մի բան է, որտեղ հնարավորություն ունեք կիսվելու Ձեր մտքերով ու կարծիքներով։
Տորթ 4.
Հանդիպումից ոչ մի արտառոց բան չեք սպասում, բայց ցանկանում եք, որ այն լինի անմոռանալի, հանգստացնող ու շքեղ։ Ցանկանում եք զվարճանալ և լավ հանգստանալ։ Ձեր երազանքն է հեծանիվով զբոսանքը, ձիով կամ նավով զբոսանք, հանգստի օր ամառանոցում և այլն: Սա բացարձակապես Ձեր ոճն է:
Տորթ 5.
Դուք սիրում եք ռոմանտիկ ժամադրություններ, ինչպես խնջույք այգում կամ մոմերի լույսերի ներքո ընթրիք: Չե՞ք կարծում, որ ասպետներն ու քաջարի տղամարդիկ անցյալում են մնացել, այնպես որ Դուք կգնահատեք, եթե Ձեր ջենթլմենը հոգ տանի Ձեր մասին: Եվ Դուք նաև սպասում եք, որ նա կբացվի ձեր առջև և չի վախենա Ձեր աչքերում խոցելի և թույլ երևալուց:
Տորթ 6.
Դուք անընդհատ փոխում եք Ձեր կարծիքը, թե ինչպիսին պետք է լինի Ձեր ժամադրությունը: Կամ ուզում եք երեկոն անցկացնել տանը կամ ուզում եք գնալ ձկնորսության և կրակի վրա ձկան ապուր պատրաստել: Դուք լավատես և դրական մարդ եք և գիտեք, թե ինչպես վայելել այն ամենը, ինչ անում եք:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն