Նայեք մատանու 6 տարբերակներին և ասեք, թե որ մեկը կդնեիք Ձեր մատին․
Մատանի 1
Սա ուժեղ և անկախ աղջիկների ընտրությունն է, ովքեր սովոր են իրենց թագուհի զգալ։ Այս աղջիկները բարձր ինքնագնահատական ունեն և գիտեն իրենց արժեքը։ Նրանք իրենց ճակատագրի տերն են, աշխատանքի մեջ՝ առաջատար, իսկ հարաբերություններում գերիշխող դիրք են զբաղեցնում։ Ձեր կոշտությունն ու կոպտությունը երբեմն փչացնում են ամեն ինչ հարաբերություններում: Բայց միևնույն ժամանակ Դուք միշտ անկեղծ եք և սովոր եք ասել միայն ճշմարտությունը։
Մատանի 2
Սա կենսուրախ աղջիկների ընտրությունն է, ովքեր չեն կարողանում տեղում նստել: Նրանք սիրում են արկածներ, դեկորացիայի փոփոխություն։ Այս աղջիկները քայլում են ժամանակի հետ և հետևում են նորաձևությանը: Երկրորդական դեր խաղալը նրանց մասին չէ: Ձեզ անվանում են նաև տոնական աղջիկ, և Դուք հաճախ դառնում եք ընկերության հոգին։ Ձեր հիպերէմոցիոնալությունը թույլ է տալիս ուրիշներին Ձեզ համարել ավելի թեթև աղջիկ:
Մատանի 3
Սա խոսում է աղջկա նուրբ ու քնքուշ բնավորության մասին, ով իր ընտրությունը կատարել է հօգուտ նման մատանու։ Դուք գիտեք, թե ինչպես զսպել Ձեզ և գիտեք, թե երբ է ավելի լավ լռել: Ուր էլ որ լինեք, միշտ հարմարավետություն եք ստեղծում: Սիրու՞մ եք ճանապարհորդել։ Լսում եք հիմնականում հանգիստ երաժշտություն: Դուք սիրում եք Ձեր ընկերներին և ուրախ եք նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։ Ձեր մեջ ամեն ինչ իրական է և անկեղծ՝ ժպիտից մինչև զգացմունքները:
Մատանի 4
Դուք այն մարդն եք, ում անվանում են վամպ կին: Դուք աղջիկ եք, ով չի վախենում ռիսկի դիմել։ Ձեր ճկունությունն օգնում է Ձեզ արագ հարմարվել ցանկացած իրավիճակին: Դուք միշտ ճիշտ որոշումներ եք կայացնում։ Ձեր շրջապատում շատ ընկերներ չկան, բայց նրանք ամենաիսկականն են ու նվիրյալները, որոնց վրա միշտ կարելի է հույս դնել։
Մատանի 5
Դուք աղջիկ եք, ով առանձնանում է հեզությամբ, իր բացությամբ և ջերմությամբ։ Դուք բարի եք և ներողամիտ մարդկանց նկատմամբ։ Դուք գիտեք, թե ինչպես պետք լսել Ձեր ընկերներին և միշտ պատրաստ եք օգնել նրանց որևէ խոսքով: Ձեր խոսակցություններն ու խորհուրդները բուժիչ են: Եվ ամենակարևորը՝ դրա դիմաց Ձեզ ոչինչ պետք չէ։ Դուք սիրում եք լավություն անել և մարդկանց ուրախություն պատճառել:
Մատանի 6
Դուք հոգևոր ներդաշնակությամբ և հարուստ ներաշխարհով աղջիկ եք։ Ձեր անսովոր մտածողությունը օգնում է Ձեզ ելք գտնել կյանքի ցանկացած իրավիճակից: Բնավորությամբ Դուք իրատես մարդ եք, ով սովոր է այս աշխարհին նայել առանց զարդարանքի: Շրջապատողները երբեմն զարմանում և նախանձում են Ձեր տոկունության վրա: Դուք կարող եք լինել և՛ ընկերության հոգին, և՛ առանձնահատուկ հաճույքով դիմանալ միայնությանը։ Դուք գիտեք, թե ինչպես հարմարվել կյանքի ցանկացած իրավիճակին։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն