Բոլորը գիտեն, թե ինչպես հեշտությամբ սրել դանակները, բայց քչերը գիտեն, թե ինչպես կարելի է նույնն անել մկրատների դեպքում։ Շատերը նույնիսկ մտածում են, որ հնարավոր չէ վերականգնել մկրատների նախկին սրությունն ու այն դեն են նետում։
Ինչպե՞ս սրել մկրատները․
Անհրաժեշտ է․
փայլաթիթեղ
մկրատ
Օգտագործումը․
Վերցրեք մի կտոր փայլաթիթեղ և այն մի քանի շերտերով ծալեք։ Ապա մկրատի օգնությամբ կտրատեք այն: Նման մանիպուլյացիայից հետո մկրատը շատ ավելի սուր կդառնա։
Եթե ձեռքի տակ ունեք երկար և հաստ ասեղ, ապա կարող եք օգտագործել այն։ Վերցրեք ասեղը, դրեք մկրատի արանքում, հնարավորինս մոտ կենտրոնին և դանդաղ փակեք այն։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն