Ես չեմ ուզում կյանքս նվիրել մորս․ Ես արդեն հոգնել եմ նրա քմահաճ պահվածքից

Մայրիկս 65 տարեկան է։ Ծնողներիս հետ ապրում էի իրենց առանձնատանը, հետո առանձնացա։ Հայրիկիս մահից հետո էլ տունը բացիթողի վիճակում էր հայտնվել և այնտեղ առանց ձեռնոցների գրեթե անհնար էր   ինչ, որ բանի գիպչելը։ Տունը խարխուլ վիճակում էր, անձրևից հետո գրեթե փլվ էր տանիքը և ես ստիպած մայրիկիս պետք է տանեի իմ մոտ։

Նրան բնակեցրեցինք առանձին հարմարավետ բնակարանում։ Այնտեղ վերանորոգումը նոր էր և հարմարավետ կահույք էր տեղադրված։ Առաջին օրերին հենց մայրս սովորեց օգտվել դոմոֆոնից և այլն։

Մի անգամ էլ նա ցանկացավ լողանալ և շորերը հանելու ժամանակ ոտքի մատները պատահմամբ ոլորվեցին։ Մի քանի կուրս մերսումները օգնեցին նրան վերականգնվել, բայց դրանից հետո նա անընդհատ բարկացած էր, չէր ուզում լողանալ, գոռում էր և ոչ մեկին չէր լսում:

Նա անգամ տան մաքրման գործերով չի զբաղվում: Ես խնդրում եմ նրան գոնե մաքրել զուգարանն իր հետևից, բայց փոխարենը սկսում է լացել։ Օրը երկու անգամ այցելում եմ նրան, կերակրում, տունը մաքրում։ Նա շատ քմահաճ է և անգամ չի ցանկանում քայլել և նույնիսկ հրաժարվում է բժշկական օգնությունից։ Ես արդեն ուժասպառ եմ լինում։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում ինձ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: