Ձմեռային դիմակների 5 բաղադրատոմսեր․
Մրգային դիմակ
Վերցրեք 2 ճ.գ. ցիտրուսային հյութ (կիտրոնի, նարնջի կամ գրեյպֆրուտի) և ավելացրեք 1 ձվի դեղնուց և 1 թ.գ. բուսական յուղ, 2 ճ.գ. կաթնաշոռ բարձր յուղայնությամբ և բոլոր բաղադրիչները լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված բաղադրությունը քսեք դեմքին և թողեք 20 րոպե։ Նշված ժամանակից հետո դիմակը լվացեք տաք ջրով։
Դիմակ յուղոտ մաշկի համար
Մանրացրեք 1 ճ.գ. վարսակ. Դրանց վրա ավելացրեք 1 ճ.գ. կեֆիր և նույնքան հեղուկ մեղր։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք։ Պատրաստի խառնուրդը քսեք մաքուր դեմքին։ Սպասեք 15 րոպե, ապա մանրակրկիտ լվացեք:
Կանաչ դիմակ
Սպանախի խոնավեցնող միջոցը շատ հեշտ է պատրաստելը: Տերևները խոշոր կտրատեք և եռացրեք ջրի մեջ (աղ ավելացնելու կարիք չկա)։ Սպանախը քսեք մարլիայի վրա և կանաչ դիմակը դրեք դեկոլտեի, պարանոցի և դեմքի վրա։ Հեռացրեք այն 15 րոպե հետո և մաշկը մանրակրկիտ լվացեք։
Թթվասերով դիմակ
Փոքր խորը ամանի մեջ միացրեք 1 ձվի դեղնուցը 1 ճ.գ. թթվասերը և մանրակրկիտ խառնեք։ Կազմը քսեք դեմքին և սպասեք 10 րոպե։ Այնուհետև լվացվեք տաք ջրով և չորացրեք մաշկը:
Եթե Դուք ալերգիա չունեք այս դիմակները կազմող բաղադրիչներից, ապա ազատ պատրաստեք դրանք և օգտագործեք։ Այս տնական արտադրանքի կանոնավոր օգտագործումը կօգնի Ձեզ մաշկի պատշաճ խնամքի հարցում: Ուստի ո՛չ ցուրտը, ո՛չ քամին չեն ազդի մաշկի վիճակի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն