Հաճախ կանայք այնքան ժամանակ են տրամարդում տան գործերին, որ տարվելով անթերի մաքրություն ապահովելու մոլուցքով՝ մոռանում են ամեն ինչի մասին: Բայց մի մոռացեք, որ շատ բաներ միայն դուք եք նկատում, իսկ ընտանիքի մյուս անդամները ձեր գործն ընկալում են որպես պարտականությունների կատարում:
Վերանայեք ձեր անելիքներն ու դադարեք ծախսել ձեր թանկագին ժամանակը միայն տան գործերի վրա:
Խողովակների մաքրում՝ պրոֆիլակտիկայի համար
Եթե խողովակները խցանվել են, իհարկե, պետք է մաքրել: Բայզ զուր տեղը մի օգտագործեք քիմիակատները՝ միայն պրոֆիլակտիկայի համար: Բացի ժամանակից, տուժում է նաև ձեր առողջությունը:
Սալիկների միջև կարերի մաքրում
Սա շատ դժվար ու անշնորհակալ գործ է: Ավելի արդյունավետ կլինի, եթե տարեկան 1 անգամ կարերը ծածկեք հերմետիկով ու շատ ուժ ու ժամանակ չծախսեք դրա վրա:
Ամեն օր հատակներ մաքրել
Մի քանի օրը մեկ փոշեկուլով մաքրություն արեք ու մաքրեք հատակները: Պետք չէ ամեն օր այդքան ժամանակ տրամադրել հատակների փայլն ապահովելուն:
Կեղտոտ մակերեսների մաքրում՝ առանց սպասելու
Հաճախ որոշակի մակերեսներ մաքրելու համար մենք օգտագործում ենք քիմիկատներ ու դրա հետ մեկտեղ ֆիզիկական ուժ ենք կիրառում: Բայց ուղղակի պետք է սպասել, մինչ նյութը կազդի, ու դուք հեշտությամբ կմաքրեք:
Ջեռոցի ու գազօջախի մաքրում
Բավական է ամեն օր խոնավ կտորով մաքրել գազօջախը, իսկ նյութերի օգտագործմամբ՝ շաբաթական 1 անգամ: Միս կամ կարտոֆիլ տապակելիս ցանկալի է ծածկել գազօջախի մակերեսը փայլաթղթով, այդպես կպաշտպանեք այն յուղի հետքերից: Ջեռոցը լվացեք տարեկան 3-4 անգամ:
Ափսեները սրբիչով չորացնել
Ափսեները լվանալուց հետո պետք չէ դրանք չորացնել սրբիչով: Ավելի հարմար է ու հիգիենիկ, եթե դրանք չորանան հատուկ նախատեսված տեղում:
Անկողնային պարագաներ արդուկել
Բարեբախտաբար, այսօր շատ ավելի քիչ կանայք են արդուկում անկողնային պարագաները: Իսկապես դժվար գործ է:
Տոներից առաջ վարագույրեր լվանալ
Վարագույրերը կլինեն մաքուր, եթե դրանք լվանաք տարեկան երկու անգամ: Կարիք չկա դրանք ամեն տոնից առաջ իջեցնել ու լվանալ, ինչպես որ ընդունված է շատ ընտանիքներում: Ի դեպ, հաճախակի լվանալը կարող է փչացնել վարագույրերի գործվածքը: