**Խոյ:**
Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական ճամփորդությունների համար:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակ առակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:
**Ցուլ:**
Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Այսօր կենսական ներուժը թույլ է, օրվա վերջում հոգնածություն կզգաք: Ծագած բոլոր խնդիրներին լուծ ումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:
**Երկվորյակ:**
Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգ ուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:
**Խեցգետին:**
Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ կկարողանաք հա ղթահարել բոլոր խոչընդոտները: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Հստ ակ գիտակցում եք այդ ամենը և երևակայությանը տուրք չեք տալիս: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ:
**Առյուծ:**
Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտե րիմ ների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել: Հարմար օր է բան ակցութ յունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:
**Կույս:**
Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություննե րին: Կարելի է դրական փոփոխությունների հասնել՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:
**Կշեռք:**
Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային ար կածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձեր սեփականը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատ ուցեն սիրելիներին և դրանից մեծ բավականություն կստանան: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկր ացիների հետ համագործակցելու համար:
**Կարիճ:**
Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և հարցերին հետաքրքիր մոտեցումներ ցուցաբերել:Կհաջողվի լե զու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզի ջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:
**Աղեղնավոր:**
Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտր վեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:
**Այծեղջյուր:**
Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հան գեցնել: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնա կան, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել սպասվող ծախսերը:
**Ջրհոս:**
Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք:
**Ձկներ:**
Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստութ յան վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: