Ապրում եմ բազմահարկ շենքի 3-րդ հարկում․ Մի օր պատուհաններն էի լվանում, երբ հանկարծ․․․Ես 3-րդ հարկում եմ ապրում։ Մի
անգամ պատուհաններս էի լվանում։ Իսկ պատուհաններիս տակ, ասեմ, որ շենքի դիմաց սիզամարգեր են աճում։Ուրեմն, թե ոնց
եղավ, բայց մեկ էլ զգում եմ՝ ընկնում եմ պատուհանից ցած՝ ուղիղ սիզամարգերի մեջ․․․
Ի զարմանս ինձ ու հարևաններիս,ընկելս ու վեր կենալս նույն է լինում։Ուրեմն ընկա,ինձ թափ տալով վեր կացա ու բարձրացա տուն։
Երբ ամուսինս դուռը բացեց (ի դեպ, ընկնելուս պահին նա մեր դռան կողպեքն էր սարքում) աչքերը վրաս չռած՝ մեռավ հարցնելով՝
թե իրեն շրջանցելով՝ ոնց եմ հաջողացրել դռնից դուրս գալ։Իսկ երբ նա հասկացավ ասածներիս իմաստը․․․
Ինչ երկարացնեմ․ ես մեջքի վնասվածք եմ ստացել, լիքը քերծվածք ու կապտուկներ։ Իսկ ամուսինս՝ ուշաթափություն, սպիտակ մա-
զափունջ ճակատին, նյարդային խանգարում, տախիկարդիա ու մի շաբաթ՝ ստացիոնար բուժում հիվանդանոցում։
Իսկ հիմա գուշակեք՝ ընկնելուցս հետո ով էր ում համար նարինջ տանում հիվանդանոց