Ամուսնությունից հետո տղաս այլևս չի շփվում ինձ հետ․ Ես չեմ հասկանում, թե ինչն է ազդել մեր հարաբերությունների վրա

Երևի ես վատ մայր եմ, քանի որ այսպիսի որդի եմ մեծացրել։ Ես 61 տարեկան եմ, իսկ տղաս՝ 30։ Որդիս ամուսնացել է 7 տարի առաջ, նրանց դուստրը շուտով կդառնա մեկ տարեկան։ Մենք ապրում ենք հարևանությամբ, բայց արդեն մեկ տարի է մեր շփումը վերջնականապես դադարեցվել է։ Զգում եմ, որ տղաս ինչ-որ կերպ վիրավորված է ինձանից, բայց ես չեմ կարողանում հասկանալ թե ինչով եմ նեղացրել նրան։

Ես տղայիս շատ մեծ դժվարությամբ եմ մեծացրել, քանի որ ես միայնակ էի և բացի այդ նա ուներ առողջական խնդիրներ, բայց նրա հետ իմ հարաբերությունները միշտ մտերիմ են եղել։  Ես միշտ փորձել եմ նրան տանել ճիշտ ճանապարհով։ Ես չեմ ասում, որ ես կատարյալ եմ, բայց ես արել եմ առավելագույնը:

Բայց մեր հարաբերությունները կտրուկ վատացան, երբ խնդրեցի նրան օգնել համակարգչի հարցում։ Ասեմ, որ առաջին անգամը չէր, որ նրան ինչ-որ խնդրանքով էի դիմում, բայց այդ օրը նա ոչինչ չասաց, միայն վեր կացավ ու կնոջ հետ հեռացավ։ Այդ ժամանակվանից նա ինձ հետ չի խոսում և չի գալիս մեր տուն։ Թոռնուհուս հետ շփվում եմ հարսիս միջոցով, նա ինձ հետ լավ հարաբերությունների մեջ է։ Ես չեմ հասկանում, թե ինչն է ազդել մեր հարաբերությունների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: