Ամուսինս չի ցանկանում տեսնել մեր հիվանդ երեխային և մեղադրում է ինձ, նրան լույս աշխարհ բերելու համար

Մենք ամուսնացել ենք 5 տարի առաջ։ Ամեն ինչ լավ էր, մենք տղա ունեցանք։ Բայց այնպես եղավ, որ նրա ծնվելուց մեկ տարի անց նորից հղիացա։ Ամուսնուս գործերը լավ չէին ընթանում՝ ֆինանսական դժվարություններ առաջացան։ Եվ նա ինձ առաջարկեց, որ ազատվեմ այս երեխայից, բայց ես հարկե հրաժարվեցի։

Եվ հենց այդ ժամանակ էլ պետք է մտածեի, թե ինչպիսի տղամարդ եմ ընտրել որպես իմ երեխաների հայր և ամուսին։ Ինձ համար առաջին երեխային ունենալը շատ դժվար էր, քանի որ երկար ժամանակ չէի կարողանում հղիանալ, եղել էին ընդհատումներ, նորից փորձեր։ Ուստի ես ուղղակի չէի կարող ինքս երկրորդ երեխայի հետ նման կերպ վարվել։

Ցավոք, երկրորդ որդիս ծնվեց ոչ այնքան առողջ։ Իսկ նրա ծնվելուց հետո էլ ավելի շատ խնդիրներ ու փորձություններ սկսվեցին՝ բուժում, հիվանդանոցներ, վիրահատություններ և այդպես շարունակ։ Երեխան շատ էր լացում, անհանգիստ էր և չէր քնում։ Ամուսինս շատ արագ հոգնեց այս ամենից։

Նա մեղադրում էր ինձ, որ ես չեմ ազատվել երեխայից և արդյունքում ծնել եմ հիվանդ երեխայի։ Իսկ վերջում ասաց. «Քանի որ դու ինքդ ես նման որոշում կայացրել, ուրեմն ինքդ էլ տառապիր և լուծիր այս խնդիրները, ես արդեն հոգնել եմ այս ամենից»: Նա հեռացավ և այժմ ընդհանրապես չի խառնվում մեր կյանքին և նույնիսկ չի ցանկանում տեսնել երեխաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: