Ինչպե՞ս է ժանգը հայտնվում զուգարանի մեջ․
Եթե ջուրը ծանր է, բարձր կրաքարի պարունակությամբ, ապա սանհանգույցի պատերին կհայտնվի նստվածք, որն ի վերջո կվերածվի ժանգի, իսկ դրանից դժվար կլինի ազատվելը: Զուգարանի մեջ ժանգը հայտնվում է, երբ ջուրը պարունակում է շատ երկաթ կամ ջրամատակարարման մեջ օգտագործվում է ոչ ցինկապատ խողովակներ: Հենց նկատեք առաջին կետերը կամ նստվածքը, պետք է անմիջապես լուծեք այդ խնդիրը, քանի որ հետագայում դա ավելի դժվար կլինի:
Ինչպե՞ս հեռացնել ժանգն ապացուցված մեթոդի օգնությամբ․
Այս պարզ միջոցի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրինչերը.
- 2 լիտր ջուր
- 100 մլ ջրածնի պերօքսիդ
- 50 մլ ամոնիակ
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Հոտը կարող է սուր լինել ամոնիակի օգտագործման պատճառով: Ավելի լավ է հագնեք միանգամյա օգտագործման բժշկական դիմակ: Որպեսզի լուծույթը լինի լավագույն կոնցենտրացիայի մեջ, երբ այն լցնեք զուգարանի մեջ, պետք է ներսից հանեք ամբողջ ջուրը: Դրա համար ես օգտագործում եմ սովորական պլաստիկ շիշ: Իսկ եթե չեք ցանկանում հեռացնել այդ ջուրը, ապա պարզապես դրա վրա լցրեք ջրածնի պերօքսիդն ու ամոնիակը:
Խառնուրդը լցրեք զուգարանի ներսի բոլոր պատերի երկայնքով և մաքրեք խոզանակով: Եթե ժանգը չափազանց շատ դրսևորված չէ, բավարար է լուծույթը թողնել 2-3 ժամ: Բայց եթե նստվածքը բավականին խիտ է, ապա ավելի լավ է ապրանքը թողնեք ամբողջ գիշեր: Ժամանակը լրանալուց հետո լավ մաքրեք խոզանակով և բաց թողեք մաքուր ջուրը: Դուք պարզապես զարմացած կլինեք արդյունքից:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն