Կենցաղ վարելը իրականում այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Պետք է իմանալ ոչ միայն հիմնական կանոնները, այլև որոշակի խորամանկություններ:
Բարեբախտաբար, այսօր գրեթե բոլորի տանը կան օգնականներ, ու դրանցից ամենաանփոխարինելին լվացքի մեքենան է: Սակայն արդուկելու գործընթացը ոչ ոք չի չեղարկել, և եթե իմանաք հետևյալ հնարքները, կկարողանաք խուսափել նաև այդ գործից:
Ինչպես լավանալ հագուստը, որպեսզի հետո արդուկելու կարիք չլինի
Երբ հագուստը լցնում եք լվացքի մեքենայի թմբուկի մեջ, սառույցի մի քանի խորանարդիկ գցեք մեջը: Այդպես իրերը կհանեք հարթ վիճակում, առանց ծալվածքների:
Ընտրեք քամելու ամենաթույլ արագության ռեժիմը: Բնական է, որ այդպես իրերն ավելի ուշ կչորանան, սակայն արդյունքը կգոհացնի ձեզ:
Իրերը հանեք թմբուկից անմիջապես լվացքի ավարտվելուց հետո: Մի թողեք, որ դրաք երկար մնան ու ճմռթվեն:
Նախքան պարանին կախելը՝ լավ թափահարեք իրերը:
Եվ վերջում մի փոքրիկ խորամանկություն. եթե հագուստին այնուամենայնիվ մնացել եք ծալքեր, իսկ դուք շտապում եք, խոնավեցրեք տվյալ հատվածը և չորացրեք մազի հարդարիչով: