Ահա թե որ 5 մթերքներն են ավելի լավ մաքրում օրգանիզմը, քան ցանկացած դեղամիջոցներ։
Բազուկ
Բազուկը № 1 միջոցն է օրգանիզմը մաքրելու համար։ Դրա մեջ պարունակվում է պղինձ, ցելյուլոզա, ֆոսֆոր և մի շարք թթուներ, որոնք ոչնչացնում են աղիներում վնասակար բակտերիաները։ Բացի այդ, բազուկի մեջ կա բետաին, նյութ, որն օգնում է լյարդից դուրս բերել տոքսինները։ Բազուկը նաև հիանալի երիտասարդացնող միջոց է։
Օգտագործեք բազուկը ցանկացած վիճակում․ թարմ, եփած կամ խմեք հյութը։
Կաղամբ
Սպիտակ կաղամբի մեջ պարունակվող օրգանիկ թթուները բարենպաստ են ազդում մարսողության վրա։ Այս մթերքի կանոնավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների դուրս բերմանը։
Կաղամբը կարող եք ուտել և թարմ, և թթու վիճակում, նաև կարող եք քամել հյութը։
Սոխ
Սոխը գրեթե բոլոր տեսակի սնկերի ու բակտերիաների գլխավոր թշնամին է։ Այն շատ արագ դուրս կբերի օրգանիզմից բոլոր վնասակար նյութերը, կլավացնի ախորժակն ու մարսողությունը։
Ավոկադո
Էկզոտիկ ու համեղ ավոկադոն կօգնի մաքրել օրգանիզմը։ Ցավոք, շատերը նույնիսկ չգիտեն այս մրգի հրաշալի հատկությունների մասին։ Այն արյունը հագեցնում է թթվածնով և նվազեցնում խոլեստերինի մակարդակը։
Խնձոր
Խնձորը շատերի կողմից ամենասիրված մրգի տեսակն է՝ մատչելի, համեղ ու օգտակար։ Խնձորը օրգանիզմից բոլոր շլակներն ու տոքսինները դուրս բերող լավագույն միջոցներից մեկն է։ Այս միրգը լավացնում է ախորժակը, բուժում փորկապությունը, ոչնչացնում է դիզենտերիայի, գրիպի և մի շարք հիվանդությունների հարուցիչները։
Ցանկալի է խնձորի կեղևը չհանել ուտելուց առաջ։