Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամենօրյա գործողություններ իրականացնելու համար: Ուստի երբեմն զարմանալի է, թե մարդիկ որքան գումար են ծախսում դեմքի մաշկի և մազերի խնամքի վրա, բայց չեն էլ մտածում իրենց ձեռքերի մասին։ Ձեռքերի վրա առաջինն են հայտնվում կնճիռներ և տարիքային բծեր։
Ձեռքերի մաշկի արագ ծերացման պատճառները
Ձեռքերի վրա շատ քիչ ճարպ կա։ Հետևաբար, երբ կոլագենի և էլաստինի մանրաթելերը սկսում են քայքայվել, դա նկատելի ազդեցություն է ունենում ձեռքերի մաշկի վիճակի վրա։ Հատկապես հաճախակի ազդեցությունը վնասակար մաքրող միջոցների, ինչպես նաև ցրտի, արևի և քամու հետ արագացնում են ձեռքերի մաշկի ծերացումը։ Մենք Ձեզ առաջարկում ենք մի քանի շատ արդյունավետ բնական բաղադրատոմսեր։ Դուք կարող եք օգտագործել այն մեկը, որը լավագույնս համապատասխանում է Ձեզ: Փորձեք և գտեք լավագույնը Ձեր մաշկի տեսակի համար:
1. Ձու
Այս բաղադրատոմսը կբարելավի Ձեր մաշկի առաձգականությունը։ Նախ առանձնացրեք ձվի սպիտակուցը, ապա դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ։ Այնուհետև այս խառնուրդը քսեք ձեռքերին։ 20 րոպե հետո լվացեք տաք ջրով և քսեք խոնավեցնող միջոց:
2. Կարտոֆիլ
Այս բաղադրատոմսը Ձեր ձեռքերի մաշկը կդարձնի հարթ և առաձգական։ Նախ՝ վերցրեք միջին չափի կարտոֆիլ և եփեք։ Ապա կարտոֆիլը ճզմեք և ավելացրեք 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 2 թեյի գդալ մեղր և 1 ճաշի գդալ կաթ կամ կեֆիր։ Լավ խառնեք և ստացված զանգվածը պահեք սառնարանում։ Խառնուրդը քսեք շաբաթական 2-3 անգամ և թողնեք մաշկին 15 րոպե։ Իսկ հետո լվացվեք տաք ջրով առանց օճառի։
3. Յուղերի խառնուրդ
Յուղը փափկություն է հաղորդում ձեռքերի մաշկին և հարթեցնում կնճիռները։ Հատկապես հարմար է արդեն ծերացման նշաններ ունեցող մաշկի համար: Վերցրեք հավասար քանակությամբ նուշի, ձիթապտղի և կոկոսի յուղեր։ Քսեք մաշկին և մերսեք։ Մերսումից հետո մաշկը կերիտասարդանա և կդառնա շատ փափուկ։
4. Կիտրոնի հյութ և շաքարավազ
Այս դիմակը հատկապես արդյունավետ է տարիքային բծերը հեռացնելու համար։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք 2 թեյի գդալ շաքարավազի հետ։ Եթե զգայուն մաշկ ունեք, քիչ օգտագործեք կիտրոնի հյութ և ավելացրեք մի քիչ մաքուր ջուր։ Այս խառնուրդով շրջանաձև մերսեք ձեռքերը՝ հեռացնելով մեռած մաշկը և բարելավելով մաշկի միկրո շրջանառությունը: Օգտագործեք միայն երեկոյան՝ քնելուց առաջ։ Դրանից հետո ձեռքերը լվացեք օճառով և սառը ջրով, քսել յուղերի խառնուրդ։ Արդյունքն իսկական անակնկալ կլինի և կգոհացնի Ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն