ԳԵՐՉԱԿԻ ՅՈՒՂ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ 7 ՊԱՏՃԱՌ

Գերչակի յուղը հարուստ է տրիգլիցերիդներով և ռիկինոլեաթթվով: Այս երկու բաղադրիչներն այն   դարձնում են բուժող ուժեղ  միջոց՝ բազմաթիվ  հիվանդությունների և կոսմետիկ խնդիրների համար: Այն հատկապես օգտակար է մաշկի, մարսողության և մազերի համար:

Փորկապություն: Գերչակի յուղը, որը ընդունում ենք բերանով, հանդես է գալիս  որպես աղիքի խթանիչ.  կարող է օգնել փորկապությունը թեթևացնելուն: Այնուամենայնիվ, դեղաքանակի վերաբերյալ խորհրդակցե՛ք Ձեր բժշկի հետ:

Ազատվե՛ք չոր, քոր առաջացնող մաշկից: Գերչակի յուղի մեկ այլ հիանալի օգտագործում. չոր մաշկի խոնավացում: Ահա լոսյոնի պարզ բաղադրատոմս: Խառնել 3/4 բաժակ շի կարագը, 4 ճաշի գդալ գերչակի յուղ և 5-10 կաթիլ նարդոսի յուղ, հռոմեական երիցուկի յուղ կամ գազարի սերմի յուղ: Յուղերը լավ խառնել՝ համասեռ զանգված ստանալու համար:

Դեմքի մաքրում: Գերչակի յուղն ունի մանրէաբանական հատկություններ, որոնք օգնում են կանխել պզուկների առաջացումը: Բացի այդ, այն չի խցանում ծակոտիները կամ սև  կետերը: Յուղոտ մաշկի համար 1 բաժին գերչակի յուղը խառնել 3 բաժին ծաղկակաղամբի յուղի կամ գարնանուշի յուղի հետ: Կոմբինացված մաշկի համար խառնել 1 բաժին գերչակի յուղը 4 բաժին արգանի յուղի հետ: Չոր մաշկի համար խառնել 1 բաժին գերչակի յուղը 10 բաժին կամելիայի յուղի հետ:

Պզուկների դեմ: Այս խիտ յուղը պարունակում է ռիկինոլիկ թթու, որը կանխում է պզուկները և օգնում բուժել գոյություն ունեցողները: Պատրաստեք գերչակի յուղի դիմակ՝ խառնելով 2 կաթիլ գերչակի յուղ, 2 կաթիլ նուշի յուղ և 1 կաթիլ կամֆորի յուղ: Քսեք այն Ձեր դեմքին գիշերը քնելուց առաջ և քնեք դրանով: Լվանալ առավոտյան դիմահարդարվելուց առաջ:

Մազերի փայլ և  ավելի արագ աճ: Ոմանք կարծում են, որ գերչակի յուղը մազերն ավելի արագ ու առողջ է դարձնում: Պատրաստեք մազի դիմակ՝  1 ճաշի գդալ գերչակի յուղով, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղով և 1/2 կիտրոնի հյութով: Մերսել մազերին  և թողնել 30 րոպե լվանալուց և հարդարելուց առաջ:

Սնկի բուժում: Քանի որ գերչակի յուղն ունի մանրէաբանական հատկություններ, այն կարող է օգնել բուժել սունկը: Եթե ցանկանում եք բուժել քորը, մկնատամը, խորհուրդ է տրվում տաքացնել գերչակի յուղը և քսել նախքան քնելը տուժած հատվածին: Քսեք ամեն գիշեր մեկ շաբաթվա ընթացքում կամ մինչ այն կվերանա:

Հոդացավեր. Գերչակի յուղն ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք կարող են օգնել հոդացավերին: Այն քսեք անմիջապես ցավոտ հոդերին, ապա օգտագործեք տաք կոմպրես: Կրկնեք շաբաթը երկու անգամ:

Գերչակի յուղն ունի գերազանց բուժիչ հատկություններ: Հիշե՛ք, որ որոշ մարդիկ կարող են ալերգիկ լինել յուղի նկատմամբ, այնպես որ փորձեք այն մաշկի փոքր հատվածի վրա՝ նախքան այն լիովին օգտագործելը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: