Քիմ Քարդաշյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը իր առաքելությունը դարձնել, գրում է Wall Street Journal պարբերականը:

Նշենք, որ հայկական արմատներով հեռուստաաստղը վերջին ժամանակներս զբաղվում է իրավաբանական հարցերով և քրեական արդարադատության բարեփոխման խնդիրներով:

Նա հայտնել է պարբերականին, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության թեմայի վրա և որ այն քննարկելու համար արդեն հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ հրեական ծագում ունեցող Ջարեդ Քուշներին:

«Ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձնել: Հայրիկս շատ կհպարտանար»,- ասել է Քարդաշյանը՝  նկատի ունենալով ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:

tert.am


(Visited 247 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: