Քիմ Քարդաշյանը դիմել է հայերին․․․ աստղի Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորանքը

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր էջում շնորհավորել է հայերին՝ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․

«Happy Armenian Christmas! (Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ-խմբ․)», – գրել է Քիմը։

Հայերին շնորհավորել է նաեւ Քիմի քույրը՝ Քլոե Քարդաշյանը։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը հունվարի 6–ին։ Այդ օրը հայկական եկեղեցին տոնում է նաեւ Աստվածահայտնությունը, որը խորհրդանշում է մոգերի այցը նորածին Հիսուսին։ Սակայն որոշ եկեղեցիներ, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին նշում են նաեւ Մկրտության տոնը»։


(Visited 53 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: