«Երազել եմ 4 տղայի մայր լինել». Քրիստինե Պեպելյանը՝ երկրորդ անգամ մայրանալու ցանկության, որդու՝ ԱՄՆ–ում մանկապարտեզ հաճախելու և Հայաստան վերադառնալու մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը տևական ժամանակ է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Նա Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել, որի ամենահետաքրքիր պատասխաններն առանձնացրել ենք և ներկայացնում ենք ստորև․

Երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին

Աստծո գործերն անքննելի են, երբեք չես իմանա, թե քեզ առջևում ի՞նչ է սպասվում: Շատ ճիշտ խոսք կա, որ կարևորը՝ բալիկն առողջ լինի, բայց ես ամբողջ կյանքում երազել եմ 4 տղայի մայր լինել՝ չնայած հասկանում եմ՝ հիմա դա հնարավոր չէ:

Որդուն՝ Արեգին «թաքցնելու» մասին

Իրականում, ես Արեգին ոչ ոքից չեմ թաքցնում, մենք ամեն տեղ միասին ենք գնում: Լինում ենք բակում, հյուր, ռեստորան, սրճարան ենք գնում, նրան ցույց չտալու որևէ խնդիր չկա: Միայն մեդիադաշտում չկա, բայց շուտով կլինի տեսահոլովակի տեսքով: Արեգի համար ստեղծվել է «Դու ես» կոչվող երգը, որը երկու անգամ երգել եմ, շուտով կլինի տեսահոլովակ, որում, կարծում եմ, կնկարահանվի Արեգը:

Արեգի խնամքի մասին

Արեգը 2 տարեկան 4 ամսական է, արագ տեմպերով մեծանում ենք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները: Մայրս շատ է օգնում Արեգի խնամքի հարցում: Արեգը մանկապարտեզ է հաճախում, մինչև կվերադառնանք Հայաստան: Բալիկս չի կարող ամբողջ օրը տանը մնալ, պետք է շփվի երեխաների հետ: Արեգին տեսնողներն ասում են, որ ունի նույն դեմքը, ինչ  ես:

Տարեդարձի օրվա մասին

Տարեդարձիս օրն ԱՄՆ-ում եմ լինելու, բայց չեմ նշելու, հիմա մեծ միջոցառումների ժամանակը չէ: Առաջ Աստված, հաջորդ տարիներին կնշեմ:

Հայաստան վերադառնալու մասին

Մի փոքր անելիքներ ունեմ, կանեմ և կվերադառնամ Հայաստան: Կարոտել եմ գյուղի իմ տունը:

աղբյուր

(Visited 84 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: