ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարագը, ձեթը և մարգարինը ժամ առ ժամ թանկանում են

Մեր հանրապետությունում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն արդեն մի քանի ժամը մեկ են թանկանում: Կարագի ու ձեթի՝ օր օրի բարձրացող գները խիստ զայրացնում են քաղաքացիներին: Ձեթի գինը վերջին օրերին բարձրացել է 100-150 դրամով: Չնայած համաշխարհային գնի բարձրացմանը, մեր տեղական շուկայում այն թանկանում է օր օրի: Օրինակ, 800 դրամանոց ձեթի գինն այժմ գերազանցում է 1100 դրամը:

Թանկ է նաեւ կարագը: Ի դեպ, տեղեկացնենք, որ մի քանի սուպերմարկետներում կարագը, ձեթը եւ մարգարինը տարբեր գներով են վաճառվում: Օրինակ, «Պրեզիդենտ» տեսակի կարագի մեկ կիլոգրամի գինը մի սուպերմարկետում մոտ 7000 դրամ է, մի սուպերմարկետում՝ 7900 դրամ, իսկ մեկ այլ սուպերմարկետում՝ 6550 դրամ: Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամն արժե 4050 դրամ, մյուս սուպերմարկետում՝ 4750 դրամ, իսկ մի ուրիշ սուպերմարկետում՝ 4250 դրամ: Իսկ ահա «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը 5200 դրամ, 5750 դրամ եւ 4590 դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարգարինի գինը եւս բարձրացել է՝ մոտ 50 դրամով: Օրինակ «Молочный» տեսակի մարգարինի մեկ տուփը նախկինում վաճառվում էր 240 դրամով, այժմ այն 290-300 դրամ արժե:

աղբյուր

(Visited 178 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: