Ինչու՞ են Սաթենիկ Սեյրանյանին «չաթո» անվանել: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՆՅԱՐԴԵՐԸ
«Չաթո» բառի մեկնաբանությունը տատիկների բառապաշարում է. տեսնես ի՞նչ է նշանակում, կամ էլ թե սաթենիկ սեյրանյանին ինչու՞ են «չաթո» անվանել:

Հայկազյան բառարանում այդ բառը չգտանք, երևի չափազանց անբարեհնչյուն մակդիր է, և բառարանում դնելու արժանի չի եղել:

Ինչևէ, այս «չաթո»-ն, նույն ինքը` սաթիկ սեյրանյանը, թավշյա հեղափոխությունից հետո թույնի հսկայական պաշար կուտակեց իր մեջ և անձամբ իր, և իր խմբագրած 168 ժամ թերթով ու էլեկտրոնային կայքով սկսեց այդ թույնից մաս առ մաս շիթերով արձակել Նոր Կառավարության դեմ:

Դա դեռ, ասենք թե, ազատ լրատվության իրավունքով կարող էր անել, բայց որ Հայաստանի ժուռնալիստների միության անունից էլ է հանդես գալիս, սա արդեն, ներողություն, անդաստիարակ մարդու պահվածք է:

Այսինքն այդ միությունն էլ է իր սեփականությունը: Ես չգիտեմ, թե այդ միությունը քանի անդամ ունի, բայց կարծում եմ, որ միության մեջ մի շարք 01 նորմալ լրագրողներ հաստատ կլինեն:

Ողջունելով վերջիններիս ներկայությունը այդ միության կազմում, սակայն զարմանքս հայտնեմ, թե ինչպե՞ս են հանդուրժում այդ ինքնակոչ ղեկավարին, որ իրենց անունից էլ է անպատիվ հոդվածներ հեղինակում, որոնք ազերիները ուրախությամբ վերցնում-տարածում են:

Եվ սաթոյի այդ պահվածքը, օրերով, շաբաթներով, ամիսներով
խանգարում է Նոր Հայաստանի համար պայքարած, այս Նորը սիրով ընդունած ու այս Նորով ոգևորված մարդկանց` նյարդային վիճակի մեջ պահելով նրանց:

Եվ ժուռնալիստների միության անդամ առողջ տրամաբանող լրագրողները լռելյայն տանում են «չաթո» սաթոյի այդ ամենաթողությունը, տանում են ու ոչինչ չեն ձեռնարկում նրա հակահայ պահվածքի դեմ:

Սաթոն կարող է բողոքել, թե իր պահվածքը հակահայ չէ, պայքարել ու պնդել, թե ինքն ուզում է մի ուրիշ Հայաստան` առանց Նիկոլի:
Ահա թե ի~նչ. ուրեմն լրագրող սաթոն, հավանաբար, ժամանակին Նիկոլի հետ խնդիրներ է ունեցել ու հիմա անձնական վերաբերմունքի թելադրանքով փորձում է սևացնել թավշյա հեղափոխության փայլը:

Ի՞նչն է այս տիկնոջը զայրացնում, որ իր հոդվածներով, հարցազրույցներով շարունակում է սև կատու փնտրել մութ սենյակում` ներքուստ հաստատ իմանալով, որ այդ սենյակում կատու չկա: Եթե անձնական մոտիվ է, ինչի մասին վերևում ասվեց, ուրեմն ամոթ չաթո սաթոյին, որ սեփական ԵՍ-ը գերադասում է հանրային ՄԵՆՔ-ից:

Անգամ եթե այդպես է, իրավունք ունի՞, արդյոք, հանդես գալ ժուռնալիստների միության անունից: Պարզվում է, որ այս տիկինը շատ է նեղվում, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ազատվել է սեռժից և, դա էլ քիչ չի, քոչարյանից հաշիվ է պահանջում` գործած ոճրագործությունների դիմաց: Եվ դրանից սաթիկի նյարդերը ավելի են խանգարվում:
Ու նեղվո~ւմ, շա~տ է նեղվում սաթիկը, որ Հայաստանը սիրող հայերը, ամբողջ սփյուռքը, Եվրոպական պետությունները, ԱՄՆ-ը, Եվրախորհուրդն ու Եվրամիությունը ողջունում են Հայաստանում կատարվող բարեփոխումները, իսկ սաթիկը դրանից շարունակում է ջղաձգվել:

Այնքան է ներվայնանում, որ երբեմն խելքապակասին հատուկ բաներ է գրում, որոնցից, ինչպես վերևում ասվեց, ադրբեջանական մամուլն անմիջապես օգտվում ու տարածում է: Կարո՞ղ է այդ թելադրանքն էլ ունի. Վայ, մեղա Աստծո:

Նիկոլն էլ, հակառակի պես, շարունակ ու շարունակ վայելում է ժողովրդի սերը, շարունակ ու շարունակ աջակիցներով շրջապատվում է, իսկ սաթիկը կապտում է դրանից, չարանում է ու ավելի ստոր բաներ գրում:

Ես կարող եմ հասկանալ, օրինակ, որ մարդ է, էլի, կարող է թույն ունի Նիկոլի դեմ և իր թերթով, իր էլեկտրոնային կայքով այդ թույնը թափում է` փորձելով հաճույք ստանալ կարիճային իր պահվածքից:

Բայց ես չեմ կարող հասկանալ ժուռնալիստների միության այն անդամներին, որոնք առողջ մտածողության տեր են, բայց չնկատելու են տալիս իրենց անունից ներկայացվող սաթոյի հոդվածներն ու հարցազրույցները: Ասել է, թե սաթիկն ամբողջ միության անունից է իր թույնը թափում` հաշվի չառնելով միության անդամ մի լայն զանգվածի՞:

Որտե՞ղ է տրամաբանությունը – կամ պիտի միության` կարգին ժուռնալիստի համբավ ու թասիբ ունեցողները ըմբոստանան ու այդ միությունից ռադ անեն սաթիկին, կամ էլ խոստովանեն, թե իրենք համաձայն են միության նախագահի հակահայկական քարոզներին:

Թե չէ միությունն իր հոր բոստանի տեղ դրած` սաթիկը վարում ու ցանում է իր թունաքիմիկատներով:

Հիմա դա ավելի անտանելի է դառնում մանավանդ այս օրերին, երբ քոչարյան ռոբը նոր արշավի ելնելու մեկնարկի է պատրաստվում: Ղարաբաղում «կարիճ ռուբո» մականունը ստացած այդ արյունարբուն թե ինչ խոստումներ է տվել «չաթո» սաթոյին, չգիտեմ, բայց մի բան հաստատ է, այդ տիկնոջ` զզվանք առաջացնող պահվածքը հենց այնպես չի կարող լինել: Թե չե հայ կինը ինչպե՞ս կարող է չուրախանալ Նոր Հայաստանում կատարվող այն փոփոխություններով, որոնք համատարած ոգևորությամբ են ընդունվում:

Եվ վերջում: Հայաստանի ժուռնալիստների միության թասիբի տեր անդամների ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր թասիբին, բավ չէ՞ հանդուրժեք այս սաթիկ տիկնոջը միության նախագահի պոստում: Այսօր սաթոն իր քարոզչությամբ բացահայտ սատարում է «կարիճ ռուբոյին» և հհկ մնացուկներից շատերին…

Զգոն եղեք, ազնիվ լրագրող իմ ընկերներ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

աղբյուր

(Visited 281 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: