Իմ շատ սիրելի ՖԲ-ի ընկերներ և բարեկամններ ջան, արդեն 45 րոպե…

Հայկ Թորոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Իմ շատ սիրելի ՖԲ-ի ընկերներ և բարեկամններ ջան, արդեն 45 րոպե է, ինչ ես նամակների եմ պատասխանում և գրեթե բոլոր նամակներում նույն հարցն է, Հայկ ջան, դու այսօր մասնակցել ե՞ս հանրահավաքին, թե՞ ոչ..

Սիրելի ընկերներ, ոչ չեմ մասնակցել, և ես զերծ եմ մնացել այդ հանրահավաքից, հավաստիացնում եմ ձեզ, որ եթե որևիցե հավաքի մասնակցեմ, ապա անպայման դուք կիմանաք, քանզի այդ ժամանակ ձեզ ևս կխնդրեմ, որ միանաք։

Սիրելի ընկերներ, ցանկացած մարդ ազատ է իր կամքի և որոշման գործում, ես վստահ եմ, որ յուրաքանչյուր պահի, երբ Հանրությունը կնկատի, որ իշխանության նկատմամբ վտանգն անխուսափելի է, ապա հարյուր հազարավոր մարդ պատրաստակամ կլինի իր անձնական հոգսերը նետել մի կողմ և բռունցք դառնալով աջակցել իշխանությանն ու Հայաստանի հզորացմանը։ Ինձ համար Հեղափոխությունը վաղուց Հաղթահարվել և վերջացել է.

մենք ունենք մեր իսկ սրտի երկրի Համար առաջին դեմքին։ Ժողովուրդ ջան, մեր իշխանությունը այսօր տիրապետում է ողջ պետական անվտանգության հարցերին, բացառությամբ, «ինքնասպանությունները», Վարչապետին է տրված ողջ իշխանության կառավարման լծակները, իսկ ֆեյք նյուզերի և ռոբասերժադաշնակ վարձու ֆեյքերի բարբաջանքը այսօր միայն համացանցում է։
Ես ամբողջ օրը Երևանի տարբեր հատվածններում լինելով, չեմ նկատում այդ վարձկալներին, նրանք իրականում Հասարակությանը փորձում են, համացանցով և բակերում, թաքուն-թաքուն հիասթափացնել։

Ժողովուրդ ջան, անկախ երկրում տիրող Ֆեյքերից, Հայաստանն այսօր ունի երկու մեծ խնդիր. առաջինը նա է, որ պետք է Սահմանադրական դատարանից ազատվենք և դատաիրավական համակարգը բուժենք, դրանից հետո, ոչ մեկ այլևս չի պըլստալու, ես բազմիցս ասել եմ, որ Աստված մի արասցե, եթե հրոն օրինական ճանապարհով չհեռանա և կառավարությունը օրենքի ողջ ուժով անզոր լինի հրոյին հեռացնել, ապա ես առաջիններից եմ լինելու, ով համահայկական կոչ է անելու, որ ՍԴ-ի շենքը շրջափակենք և հարկ եղած դեպքում, օրերով դրսում մնանք, որ հրոն ոչ միայն ՍԴ-ի շենք չմտնի, այլ իր հրաժարականի դիմումը հենց իր տան նկուղում գրի։

Երկրորդ խնդիրը Արցախի ընտրությունն է, որ պետք է աչալուրջ լինենք և Արցախի ընտրություններում աջակցենք ժողովրդավար և արժանավայել ընտրություններին։ Արցախում պետք է արժանի թեկնածու ընտրվի, ով իսկապես չի ընդունի նախկին ռեժիմին, ես ուսումնասիրում եմ, բոլոր թեկնածուններին և իմ կարծիքը և անվերապահորեն աջակցության մասին շուտով կխոսեմ կամ կգրեմ… Սիրելի ընկերներ ջան, Հայաստանում ամեն բան լավ է լինելու, Վարչապետը հենց ինքը պետք է որոշներին արագ արմատախիլ անի, իսկ այդ գործում, մենք դժվար թե կարողանանք օգնել, քանզի վերջերս նկատում եմ, որ Վարչապետը կամ շատ ծանրաբեռնված է, կամ, մի տեսակ անտարբեր է, նա ունի ոչ բարով, փոխվարչապետեր, որից մեկն ել, ողջ
կյանքը համատեղ աշխատել է, քոչի և ծառուկյանի հետ, նա մհեր գրիգորյան է, շուտով կարող է նշանակվել, Կենտրոնական Բանկի Նախագահ և միայն ԲՀԿ-ն կբարգավաճի… Ժողովուրդ ջան, Պարզապես եղեք զգոն, ոչնչից մի վախեցեք և ցանկացած անարդարություն բարցրաձայնեք, աշխատեք հարստացեք և հարստացրեք։
Դուխո՜վ Ժողովուրդ ջան. ՀԴՄ-ները չմոռանաք, մինչև ամսի 31-ին տեսնենք հրոն ինքնակամ կհեռանա, թե՞ պետք է ստիպենք։

(Visited 79 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: