Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի

iPress.am-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում ու այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու եւ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ այն բարձրացնելով մինչեւ 63, իսկ բարձրագույն սպայական կազմի համար՝ մինչեւ 65 տարեկանը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն գործոնով, որ տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն դեռ ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում:

Նույնը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում:

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ թեեւ օրինագիծն ունի դրական միտումներ, սակայն տարիքային շեմի կարգավորումը ընդունված է աշխարհի բոլոր պետություններում եւ հիմքում ունի զինվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անձի ֆիզիկական եւ առողջական վիճակի համապատասխանությունը զբաղեցրած զինվորական պաշտոնին եւ դրանից բխող գործառույթներին:

Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմի այդ չափով բարձրացման հարցում մնալ ձեռնպահ:

Պատգամավորները կարեւորեցին ներկայացված փոփոխության առաջարկը՝ այն համարելով հրատապ: Նշվեց, որ քննարկման ենթակա է միայն տարիքային շեմի հարցը, որն առաջարկվեց կարգավորվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ուստի, օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացություն:

 

(Visited 144 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: