Դավիթ Տոնոյանն ազատվե՞լ է պաշտոնից. նախագահականի և ՊՆ–ի մեկնաբանությունները

Լրատվամիջոցները գրում են, որ ՀՀ պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից, Նիկոլ Փաշինյանն էլ համապատասխան որոշումն արդեն ուղարկել է ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ստացել։

 Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից` մեկնաբանելով ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունը։

Irakanum.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ կայքի` Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Տոնոյանն այս պահին հետևում է Հայաստանում անցկացվող զորավարժություններին, և նա չէր կարող քիչ առաջ հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Տոնոյանի հետ։ Նա վստահեցրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Նման բան չկա, ապատեղեկատվություն է»,– ասաց նա։

Լուրն արդեն մեկնաբանել է նաև Փաշինյանը։

«Անհեթեթ լուր է»,– լրագրողներին ասաց նա։

Նշենք, որ Արթուր Վանեցյանի` ԱԱԾ պետի պաշտոնից ազատվելուց հետո ԶԼՄ–ները սկսեցին գրել, որ շուտով հրաժարական կտա նաև Դավիթ Տոնոյանը

աղբյուր

(Visited 106 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: