ԳՆԱՑԵՔ ԸՆՏՐԵՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՉՈՐԵՔԹԱԹ ԱՊՐԵՔ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ. ՔՈՉԱՐՅԱՆ

Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղության, ուրեմն գնացեք ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, իսկ մենք արժանապատիվ խաղաղություն ենք բերելու։

Այս մասին քիչ առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խաղաղություն, իհարկե, կարող է լինել, բայց կարող է լինել դա ոչ արժանապատիվ։ Մեր բանաձևը այս հարցում ոչ թե զուտ խաղաղությունն է, այլ արժանապատիվ խաղաղությունը»,- ասաց Քոչարյանը։

 

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: