8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից, մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:

Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:

Թանաք. Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

Խոտ. Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով:Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:

Ներկ. Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

Մոմ, պարաֆին. Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և հարդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում: Այնուհետև լվանալ:

Կարմիր գինի. Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:

Մաստակ.Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան: Այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը : Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:

Յուղ. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վրա և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով: Այնուհետև թրջել և լվանալ:

Եղունգների լաք. Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:

Աղբյուր

Չմռանաք կիսվել օգտակար տեղեկատվությամբ

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: