Տարիներ առաջ ես լքեցի ամուսնուս և երեխաներիս, իսկ այժմ ապրում եմ ծերանոցում

Եթե 50 տարի առաջ իմանայի, որ ծերության օրոք կհայտնվեմ ծերանոցում, այլ կերպ կապրեի:

Այժմ ես 80 տարեկան եմ: Երբ 30 տարեկան էի, ցանկանում էի լավ կյանքով ապրել: Եվ ես ընկա վատ շրջապատ: Ճիշտ է նրանք գողանում էին, բայց միշտ գումար ունեին և միշտ ընթրում էին ռեստորաններում:

Ինձ դա դուր էր գալիս: Կյանքն ավելի ուրախ էր անցնում: Ես լքեցի ամուսնուս և երկու երեխաներիս: Որոշեցի ես էլ նման կյանքով ապրել: Մեզ բռնում էին, ազատազրկում էին, մենք դուրս էինք գալիս և շարունակում նույն կյանքով ապրել:

Ինձ այդ ամենը շատ էր դուր գալիս: Բայց այդ ժամանակ չէի էլ մտածում, որ երիտասարդությունը հավերժ չէ, որ այդ ամենը մի օր ավարտվելու է: Եվ ահա հիմա ես ծեր եմ ու հիվանդ եմ: Եվ ոչ ոքի պետք չեմ:

Արդյունքում ազատազրկված եմ եղել 25 տարի: Դուրս եկա ծերացած և հիվանդ: Նախկին կյանքից ոչինչ չի մնացել: Ես չեմ ճանաչում այս աշխրահը: Այժմ ծերանցում եմ՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց կողքին:Մենք բոլորս մոռացված և անպետք մարդիկ ենք:

Ես իհարկե շատ եմ ուզում տեսնել երեխաներիս, նրանցից ներողություն խնդրել, բայց մեր հին տան փոխարեն հիմա նորակառույց շենք է, նույնիսկ պատկերացում չունեմ նրանց գտնվելու վայրի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 71 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: