Վարունգը Կիտրոնով, Սա Մարինադի Լավագույն Տարբերակն Է․․ Կիսվում Եմ Տատիկիս Բաղադրատոմսով

https://news29post.com/-ը գրում է․Վարունգը մարինացնելու և թթվեցնելու տարբեր բաղադրատոմսեր կան: Յուրաքանչյուր տնտեսուհի ունի իր նախընտրելի բաղադրատոմսը: Այսօր ձեզ առաջարկում ենք հետաքրքիր բաղադրատոմս:Այս բաղադրատոմսի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պարունակում է կիտրոն: Միայն պատկերացրեք, երբ բացում եք բանկան, ինչ անուշ բույր է տարածվում:

1 լիտրանոց բանկայի համար անհրաժեշտ է Վարունգ ~ 12 հատ փոքր չափի, կիտրոնի շրջանակ:

Բաղադրատոմսը

  • Մարինադ: 0,5 լ ջուր,
  • 20 գ կոպիտ աղ,
  • 75 գ շաքարավազ,
  • Կիտրոնաթթու — 0.5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Բանկայի մեջ լցնել 2 ատամիկ սխտոր, 2 հատ դափնու տերև 2 հատ սեւ հաղարջի տերև, 1 սմ ծովաբողկ արմատ (ես փոխարինում եմ տերևով),

սամիթ, 3 հատիկ հատիկավոր պղպեղ:

Ես նաև ավելացնում եմ բալի տերև: Ստերիլիզացված բանկայի ներքեւի մասում դնել բոլոր տերևներն ու համեմունքները: Վարունգը լավ լվանալ:

Վարունգը և կիտրոնի շրջանակը տեղավորել բանկայի մեջ, եռացրած ջուր լցնել և թողնել 20 րոպե: Ջուրը քամել. այն հարկավոր չէ:

Պատրաստել մարինադ — ջրի մեջ ավելացնել աղ, շաքար և կիտրոնաթթու և եռացնել 1 րոպե եփել: Եռացող մարինադը լցնել վարունգի և կիտրոնի վրա, փակել ստերիլիզացված կափարիչով, գլխիվայր շրջել, ծածկել տաք ծածկոցով, ողնել սառչի: Պահել զով տեղում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/

 

(Visited 67 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: