Սննդի փաթեթավորման տոպրակի օգտագործման անսովոր եղանակներ

Հավանաբար, բոլորն էլ սովորել են այն բանին, որ սննդի փաթեթավորման տոպրակն օգտագործվում է բացառապես սննդի համար: Բայց կա դրա օգտագործման մի քանի տարբերակներ, որոնց մասին գուցե չգիտեք:Եվ այսպես, էլ ինչի՞ համար է անհրաժեշտ սննիդ փաթեթավորման տոպրակը:

Պատուհանների ամրացում․

Եթե ​​պատուհաններից շատ է քամի փչում, ապա այդ հատվածներում Դուք պետք է սոսնձեք այդ կպչուն տոպրակը: Այն պետք է ծածկի բոլոր առկա բացերը:

Ազատվեք փոքրիկ ճանճերից․

Վերցրեք մի բաժակ սպիտակ գինի և ծածկեք այն սննդի փաթեթավորման տոպրակով: Դրա վրա արեք մի քանի փոքր անցքեր: Ճանճերը կընկնեն բաժակի մեջ, և այլևս չեն կարողանա դուրս գալ այնտեղից:

Բանանի փչացման կանխարգելում․

Մրգի պոչը փաթաթեք փաթեթավորման տոպրակով: Դրա շնորհիվ այն չի չորանա կամ սևանա պահպանման ընթացքում:

Սառնարանի դարակների պաշտպանություն․

Չե՞ք ուզում շատ հաճախ մաքրել սառնարանը, ապա արժե պաշտպանել ապակե դարակները սննդի փաթեթավորման տոպրակով: Թափանցիկ արտադրանքը նորով փոխարինելը շատ հեշտ է, եթե բծեր հայտնվեն դրա մակերեսին:

Բաժակ փոքրիկների համար․

Վախենում եք, որ երեխան հագուստը հյութով կամ մեկ այլ խմիչքով կկեղտոտի: Ապա բաժակը ծածկեք փաթեթավորման տոպրակով և դրա մի փոքր անց արեք ձողիկի համար:

Ձվի պատրաստում․

Դեռ չեք սովորել, թե ինչպես պատրաստել այս ուտեստը, ուրեմն օգտագործեք փաքեքավորման տոպրակ: Այն ամրացրեք ամանի եզրերին, յուղեք մակերեսը բուսական յուղով և զգուշորեն կոտրեք ձուն դրա մեջ: Դրանից հետո Դուք պետք է ամեն ինչ շրջեք՝ ծայրերը լավ հավաքելով: Ձուն դրեք եռացող ջրի մեջ, հինգ րոպե հետո հանեք այն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 96 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: