Սա իմանալուց հետո այլևս երբեք դեն չեք նետի թեյի օգտագործված փաթեթները․ դրանք կօգնեն ձեզ պայքարել բազմաթիվ խնդիրների դեմ

Թեյի փաթեթներ այսօր երևի բոլորի տանն էլ կգտնես։ Բայց սովորաբար շատերը դրանք օգտագործում են միայն թեյ պատրաստելու համար, ինչից հետո գցում են աղբամանը։ Իրականում թեյի թե՛ օգտագործված, թե՛ չօգտագործված փաթեթները կարող են բազմաթիվ այլ նպատակներով օգտագործվել, այդ թվում՝ անգամ փոխարինել կոսմետիկ որոշ միջոցների։

Կոշիկներին թարմ բույր հաղորդեք

Ձեր կոշիկներից տհաճ հո՞տ է գալիս, սակայն ժամանակ չունե՞ք դրանք լվալու։ Ամեն կոշիկի մեջ դրեք թեյի 1-2 չօգտագործված փաթեթ։ Այն կվերացնի դրանում առկա խոնավությունը, կսպանի բակտերիաներին և ավելի թարմ բույր կտա։ Ավելի լավ արդյունքի համար կարող եք մեկ-երկու կաթիլ թեյի յուղ կաթեցնել։

Բուժեք կտրվածքներ

Բոլորիս հետ էլ պատահում է, երբ հանկարծ կտրում ենք մատը կամ մարմնի այլ մասերը։ Օրինակ՝ ուտելիք պատրաստելիս միամիտ կտրել եք մատը և ոչ մի կերպ չեք կարողանում դադարեցնել արնահոսությունը։ Հենց այդ ժամանակ ձեզ անհրաժեշտ է սև թեյի մեկ փաթեթ, քանի որ դրանում առկա նյութերն օգնում են արագ դադարեցնել արնահոսությունն ու ազատվել ցավից։ Կարող եք այս մեթոդը կիրառել նաև ածելիով մազահեռացման ժամանակ առաջացած կտրվածքների դեպքում։

Անցկացրեք աչքերի հոգնածությունը

Հավանաբար սրա մասին դուք էլ լսած կլինեք։ Համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնելու արդյունքում աչքերը հաճախ հոգնում են, իսկ այդ հոգնածությունից ազատվելու համար անհրաժեշտ է թեյի փաթեթը թրջել, ապա դնել աչքի կոպերի վրա։ 20 րոպե անց բացեք ձեր աչքերը և տարբերությունը միանգամից կզգաք։ Նախընտրելի է, որ թեյի փաթեթները հեռացնելուց հետո պառկեք քնելու, որպեսզի աչքերը մթության մեջ լինեն։

Մեղմացրեք ատամնացավը

Եթե ցավում է ատամը, սակայն չեք ուզում այցելել բժշկի, ապա ստիպված եք ինքնուրույն անցկացնել ցավը, ինչը, խրախուսելի չէ։ Իհարկե, թեյի փաթեթը չի ցավազրկի ատամը, բայց գոնե կմեղմացնի ցավը։ Անհրաժեշտ է փաթեթը դնել ցավող ատամի վրա և ատամներով սեղմել։ Նույնը կարելի է անել այն ժամանակ, երբ հեռացրել են ձեր ատամը, և այն ցավում է։

Ազատվեք անցանկալի բշտիկներից

Երբ հերթը հասնում է բշտիկների դեմ պայքարին, կանաչ թեյը գալիս է օգնության։ Այն հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ էլ կօգնի ձեզ հնարավորինս շուտ ազատվել դեմքի կամ մարմնի այլ մասերի վրա առաջացած անցանկալի բշտիկներից։ Ամեն ինչ շատ պարզ է․ թրջեք թեյի փաթեթը և դրանով մերսեք մարմնի այն մասը, որտեղ բշտիկներ են առաջացել։

աղբյուր

(Visited 332 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: