Պարզեք թե ինչպես կպահեք Ձեզ եթե օրինակ հայտնվեք անմարդաբնակ կղզում` ըստ հորոսկոպի նշանի

Շատերը թերահավատորեն են վերաբերում աստղաբանական կանխատեսումներին, սակայն շարունակում են կարդալ այն: Մարդկանց միշտ հետաքրքրում է անկանխատեսելիությունը և անհայտությունը:

Անմարդաբնակ կղզին լի է չբացահայտած ու անհայտ իրողություններով: Իսկ հիմա պարզենք, թե կենդանակերպի տարբեր նշանները ինչպես իրենց կպահեն այնտեղ:

Խոյ

Անգամ այստեղ նրանք չեն կորցնում իրենց կազմակերպչական նախանձախնդրությունը: Նրանք ճառ կասեն այն մասին, որ պետք է գործել համախմբված: Նրանք անկասկած իրենց կառաջադրեն լիդերի դերում և կանցնեն մշակված պլանի իրագործմանը:

Ցուլ

Համառ ցուլերը չեն հրաժարվում իրենց որոշումներից: Նրանք բոլոր ուժերը կներդնեն մտածածը իրագործելու համար: Մասնավորապես կզբաղվեն հիանալի լաստանավ պատրաստելով:

Երկվորյակներ

Նրանք կզգան իրենց, ինչպես ձուկը ջրում: Նրանք իրենց հիանալի են զգում, քանի որ իրականացել է նրանց վաղեմի երազանքը: Քանի դեռ մյուսները խուճապի մեջ են, նրանք հանգստի և զբոսանքի համար տեղ ման կգան:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները առաջին հերթին կզբաղվեն սնունդ հայթայթելով: Նրանք իսկական խոհարարի նման համեղ ձուկ կպատրաստեն ու կհյուրասիրեն բոլորին:

Առյուծ

Նրանք առաջին հերթին կմտածեն հարմարավետության ստեղծման մասին: Այս նշանի ներկայացուցիչները արկածախնդիր են, սակյան անմարդաբնակ կղզում հայտնվելը դուրս է վայելքի մասին ունեցած նրանց պատկերացումների դաշտից:

ԿույսԿույսերը հոռետեսորեն կտրամադրվեն ու չեն սպասի փրկության հրաշքի: Նրանք կսկսեն միանգամից մտածել ամեն ինչի մասին: Նրանց կտանջի
քնելու, միջատներից և վայրի գազաններից փրվելու, ինչպես նաև սնունդ հայթայթելու միտքը:

Կշեռք

Կշեռքները չեն թողնի, որ որևէ մեկը հուսալքվի: Նրանք բոլորին կասեն, որ իրենց հիանալի ժամանակ է սպասվում: Նրանց կատակների շնորհիվ մյուսները կմոռանան սպասվող դժվարությունների մասին:

Կարիճ

Կարիճները կփորձեն վերլուծել այն, թե ինչու են հայտնվել անմարդաբնակ կղզում: Դժվար պահերին նրանք կքաջալերեն իրենց բախտակից ընկերներին: Անկախ ամեն բանից կպահպանեն ոգու կորովը:

Աղեղնավոր

Աղեղնավորները երբեք չեն հուսահատվում: Նրանք վստահ են, որ ելք կգտնվի: Հարկ եղած դեպքում կհամոզեն բոլորին, որ անմարդաբնակ կղզի գոյություն չունի և շուտով բոլորը տանը կլինեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրները երբեք խուճապի չեն մատնվի: Նրանք կմտածեն ապագա անելիքների մասին և կձեռնարկեն համապատասախան քայլեր:

Ջրհոս

Որքան էլ զարմանալի թվա, բայց ջրհոսները կտխրեն, որ հեռու են տնից: Նրանք մի շարք գաղափարներով հանդես կգան, որոնք կօգնեն տարբեր  խնդիրներ լուծելու համար:

Ձկներ

Ձկներին կանհանգստացնի անորոշությունը: Ինչքան ավելի երկար մնան կղզում, այնքան ավելի կտխրեն, քանի որ տանել չեն կարողանում տնից հեռու լինելը: Հավանական է, որ առաջինը նրանք կհայտնեն փրկության մասին լուրը:

lavinfo.com


(Visited 109 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: