«Պապա՛, հորս արև, տունը գմփաց, արա՛». հայ փոքրիկը պատմում է` ինչպես է պայթեցրել վառարանը

Երբեմն փոքրիկները դառնում են արտակարդ իրավիճակների հեղինակներ, իսկ ծնողները չեն կարողանում զսպել բարկությունը՝ տեղի ունեցածին ավելի զվարճալի հայացք գցելու համար: Բայց կան բացառություններ:

Քիչ է պատահում, որ ծնողները տեղի ունեցած որևէ արտասովոր իրավիճակ, որի հեղինակը փոքրիկն է, դիտում են որպես զվարճանք, չեն նյարդայնանում, այլ սկսում են նկարել պահի անկրկնելիությունը:

Ահա նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել հայկական օջախներից մեկում: Փոքրիկը պայթեցրել է վառարանը, որի արդյունքում դեմքն ամբողջությամբ մրով է պատվել:

Հոր հարցերին նա սկզբում մեղավորի գիտակցությամբ է պատասխանում, բայց երբ հոր հարցի հնչերանգից զգում է, որ իր վրա այնքան էլ բարկացած չեն տեղի ունեցածի պատճառով, նա համարձակություն և ինքնավստահություն է ձեռք բերում:

Նախ ասում է, որ բոլորովին անտեղյակ է, թե ինչն է պայթյունի պատճառը, ապա սկսում է մանրամասնել, թե իրականում ինչպես է դա ստացվել:

Արդյունքում հետաքրքիր վիդիո է ստացվում, որն էլ կցված է ստորև:

աղբյուր

(Visited 336 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: