Որն էր պատճառը, որ ստիպեց երիտասարդ աղջկան երեխա ունենալ և տալ եղբորը․ ոչ բոլորը կվարվեին այսպես

Որն էր պատճառը, որ ստիպեց երիտասարդ աղջկան երեխա ունենալ և տալ եղբորը․․․ ոչ բոլորը կվարվեին այսպես․․․ Ծանոթացեք, նկարում տեսնում եք Ռեյդին, Ռեյչելին, Ամանդային և Ադալինին: Ռեյդն ու Ռեյչելն ամուսիններ են, գրկած են իրենց դստերը, իսկ Ամանդան տղամարդու քույրն է: Կարծես ոչ մի արտառոց բան չկա: Բայց իրականում միայն առաջին հայացքից է այդպես թվում: Նրանց պատմությունն այսպիսինն է:

Ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, և նրանք ստիպված էին դիմել քրոջ օգնությանը: Ամանդան համաձայնեց օգնել նրանց և գնալ այդ համարձակ քայլին… Ամանդան և Ռեյչելը վաղեմի ընկերուհիներ էին: Հետաքրքիրն այն է, որ ընկերուհիներն ամուսնացել են միմյանց եղբայրների հետ: Ցավոք, հարսանիքից 1 տարի անց Ռեյչելի մոտ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերվեց: Նրանք պայքարում էին, որ հաղթահարեն հիվանդությունը, և իրենց մոտ ստացվեց:

Սակայն պարզվեց, որ քիմիաթերապիայի պատճառով կինը դարձել է անպտուղ: Բայց դա էլ չկոտրեց նրա ուժեղ ոգին: Բժիշկները խորհուրդ տվեցին դիմել փոխնակ մոր օգնության: Ամանդան այդ պահին արդեն 3 երեխա ուներ և ցանկացավ երջանկացնել եղբոր ընտանիքը: Ծնվեց առողջ աղջնակ: Նրան Ադալին անվանեցին

Հենց ծննդաբերությունից հետո Ամանդան երեխային փոխանցեց եղբորն ու նրա կնոջը: Ընտանիքի երջանկությունն ուղղակի աննկարագրելի է, նրանք այնքան շնորհակալ են Ամադային, որ գնաց այդ քայլին և իրենց նման հրաշք պարգևեց: Ամանդան ասում է, որ եթե ամուսինները ցանկանան ևս մեկ երեխա ունենալ, ինքն անկասկած կրկին կօգնի:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: