Նրան բռնաբարել էին, վառել, ու թողնել, որ մեռնի… Բայց 9 տարի անց տեղի ունեցավ սարսափելին

Նրան բռնաբարելուց ու ողջ-ողջ այրելուց 9 տարի անց այս տղան լիովին փոխեց Էյփրիլ Սայքսի կյանքը։ Էյփրիլին բռնաբարել էր մի տղամարդ, որին նա իր ընկերն էր համարում։ Բայց Էյփրիլն ամեն ինչ արեց, որ անցյալը մոռացության տա։ 2005-ի նոյեմբերին Էյփրիլի գործի տեղ՝ խորտկարան եկավ նրա ընկերը՝ Բրենդոն Մաք-Մինը։ Մեքենայի հետևի նստարանին նստած էր նրանց ընդհանուր ընկերը՝ Վիրջիլ Սամուելսոնը։

Մի քանի րոպե անց Սամուելսոնն սկսեց խեղդել Բրենդոնին, ապա նրան հանեց մեքենայից ու փակեց բեռնախցիկում։ Հետո նա Էյփրիլին տարավ մոտակա գերեզմանատուն, բռնաբարեց, վառեց ու թողեց՝ մեռնի։ Թեև երջանիկ հանգամանքների բերումով Էյփրիլը ողջ մնաց, բայց նրա մարմնին մնացին այրվածքների հետքերը։ Ավելին, աղջկա աջ ձեռքը բժիշկներն ստիպված էին անդամահատել։

«Իմ ապաքինումը շատ երկար տևեց։ Երեք ամսվա ընթացքում չէի համարձակվում հայելու մեջ ինձ նայել,- պատմում է Սայքսը,- Վեց ամիս անց ինձ վերջապես դուրս գրեցին հիվանդանոցից»։

2007-ին Սամուելսոնին դատապարտեցին 35 տարվա բանտարկության՝ մեղադրական մի քանի հոդվածներով։

2014-ին Էյփրիլը հանդիպեց իր կյանքի սիրուն՝ 33-ամյա Քրիս Փեյջին։ Նույն տարվա վերջին զույգն իմացավ, որ երեխա են ունենալու։ «Քրիսն այնքան երջանիկ էր։ Իսկ ես ուղղակի ցնցված էի։ Երկուսս էլ արտասվում էինք։ Դա տանջալից էր ու միաժամանակ գերող»,- պատմում է Էյփրիլը,- «Հղիությունս բավական թեթև անցավ։ Մեր փոքրիկը ծնվեց 2015 հուլիսի 31-ին»։

Տղային անվանեցին Յոհան։ «Այսքան բաների միջով անցնելուց հետո Քրիսն ու Յոհանն ինձ համար իսկական փրկություն դարձան։ Ես վերածնվեցի նոր կյանքի համար։ Եվ ամեն ինչ կանեմ, որ ընտանիքս երջանիկ լինի»։ Էյփրիլն ասում է, որ առայժմ վախով է մոտենում երեխային, որ հանկարծ չահաբեկի նրան իր տեսքով։ Հուսանք՝ շուտով այդ խնդիրն էլ կլուծվի։

աղբյուր

(Visited 2 341 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: