Մի կարծեք, թե սա կատակ է: Այո, փայլաթուղթն իսկապես կարող է զարմանալի արդյունք ապահովել: Ներկայացնում ենք փայլաթղթի կիրառման մի քանի զարմանալի եղանակների մասին: Այս դեպքերում այն անփոխարինելի է:
Մկանային ցավ
Փայլաթուղթը կօգնի ազատվել մկանների ցավից: Դրա համար փայլաթղթով պետք է փաթաթել հիվանդ հատվածը և թողնել այդպես 12 ժամ: Կատարեք պրոցեդուրան 10 օր շարունակ, և ցավը կանհետանա:
Հարբուխ և մրսածություն
Փայլաթուղթը կօգնի հաղթահարել մրսածութան և հարբուխի ախտանիշները: Կոմպրես պատրատստեք. փաթաթեք կրունկները փայլաթղթի 5-7 շերտով և հագեք փափուկ բամբակե գուլպաներ: Մոտ 2 ժամ անց կոմպրեսը կարելի է հանել, իսկ որոշ ժամանակ անց՝ կրկնել նույնը: Սա հիանալի է աշխատում:
Այրվածքներ
Փայլաթուղթը կօգնի թեթևացնել այրվածքից առաջացած ցավը: Դրա համար պետք է ախտահանել այրված հատվածը, ծածկել մաքուր բինտով, փաթաթել փայլաթղթով: Ցավը բավականին արագ կմեղմանա:
Հոգնածություն
Փայլաթղթի մի քանի շերտ պահեք սառնարանում և 3-4 ժամից դրեք դեմքին՝ հատկապես աչքերի շուրջ հատվածում: Հոգնածությունն իսկույն կվերանա:
Ռադիկուլիտ
Ռադիկուլիտի հետևանքով առաջացած ցավից կարող եք ազատվել նույն փայլաթղթի օգնությամբ: Իհարկե, բժիշկի պետք է դիմել, բայց սա օգտագործեք որպես առաջին օգնություն: Փայլաթղթով փաթաթեք ցավացող հատվածը:
Հոդացավերի բորբոքում
Փայլաթղթով փաթաթումները նպաստում են բորբոքումների արագ լավացմանը:
Ոտքի կոճ և կրունկի ցավ
Փայլաթղթով փաթաթելով կրունկները և ոտնաթաթերը՝ կկարողանաք լուծել կոճի և կրունկների ցավի խնդիրը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։